Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱԿՅՈՒՂԱՍ ԵՎ ՊՐԻՍԿԻՂԱ, ԻՆՔՆԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ ՍեՊՏեՄԲեՐ 29

    Բարև տվեք Պրիսկիղային և Ակյուղասին’ իմ գործընկերներին Քրիստոս Հիսուսում, որ իմ անձի տեղ իրենց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները: Հռոմեացիս 16.3, 4:YRPArm 287.1

    Պողոսն օրինակ դրեց զգացմունքայնության դեմ, այնուհետև, ազդե-ցություն ձեռք բերելով եկեղեցում, դեմ արտահայտվեց այն մտայնությանը, թե Ավետարանը կարող էին հաջողությամբ քարոզել միայն նրանք, ովքեր ամբողջովին ազատված էին ֆիզիկական աշխատանքից: Նա պրակտիկ օրինակով ցույց տվեց, թե ինչ պետք է անեին նվիրյալները շատ վայրերում, ուր մարդիկ ծանոթ չէին Ավետարանի ճշմարտությանը: Նրա ընթացքը շատ խոնարհ մարդկանց ներշնչեց ցանկությամբ անելու այն ամենը, ինչ կարող էին՝ առաջ տանելու Աստծո գործը, և միևնույն ժամանակ վաստակել ապրուստի միջոցներ առօրյա աշխատանքով: Ակյուղասն ու Պրիսկիղան կանչված չէին իրենց ողջ ժամանակն Ավետարանի գործին նվիրելու, սակայն այս համեստ աշխատավորներին Աստված օգտագործեց Ապողոսին ճշմարտության ճանապարհը կատարյալ կերպով ցույց տալու համար: Տերն Իր նպատակի իրականացման համար օգտագործում է տարբեր միջոցներ, և մինչ որոշ հատուկ տաղանդների տեր մարդիկ ընտրված են նվիրաբերելու իրենց ողջ եռանդն Ավետարանը սովորեցնելուն ու քարոզելուն, մյուսները, ովքեր երբեք չեն ձեռնադրվել, կանչված են կարևոր դեր խաղալու հոգիների փրկության գործում:YRPArm 287.2

    Ավետարանի ինքնաֆինանսավորվող աշխատողների առաջ աշխա-տանքի մի մեծ դաշտ է բացված: Շատերը կարող են ծառայության մեջ արժեքավոր փորձ ձեռք բերել’ ժամանակի մի մասն անցկացնելով ֆի-զիկական աշխատանքի մեջ. այս կերպ ուժեղ աշխատողներ կարող են ձևավորվել անհրաժեշտ վայրերում կարևոր ծառայության համար: Աստծո ինքնազոհ ծառան, ով անխոնջ ծառայում է խոսքով և վարդապետությամբ, իր սրտի վրա ծանր բեռ է կրում: Նա իր աշխատանքը ժամերով չի չափում: Նրա աշխատավարձը չի անդրադառնում իր աշխատանքի վրա, ոչ էլ հրաժարվում է իր պարտականությունից անբարենպաստ պայմանների պատճառով: Նա իր հանձնարարությունն ստացել է երկնքից և իր վարձահատուցման համար նայում է երկնքին, երբ իրեն հանձնարարված գործն ի կատար է ածված: Գործք առաքելոց, 355, 356:YRPArm 287.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents