Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ 22

    Եվ Հիսուսն ամեն քաղաքները և գյուղերը ման էր գաւիս’ նրանց ժողովարաններում սովորեցնելով և արքայության ավետարանը քարոզելով և ժողովրդի մեջ ամեն ցավ և ամեն հիվանդություն բժշկելով։ Եվ Նա ժողովուրդներին տեսնելով՛ գթաց նրանց վրա, որ հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Մատթեոս 9.35, 36:YRPArm 248.1

    Տերը մշտապես ցուցադրում էր նվիրված ծառայության գործեր, և սա այն է, ինչ Ավետարանի յուրաքանչյուր ծառայող պետք է անի: Նա մեզ նշանակել է լինելու Իր դեսպանները, առաջ տանելու Իր գործն աշխար-հում: Յուրաքանչյուր ճշմարիտ, ինքնազոհ աշխատողի տրված է առաջադրանք.«Գնացեք բոլոր աշխարհ, ավետարանը քարոզեք ամեն արա-րածի» (Մարկոս 16.15):YRPArm 248.2

    Ուշադիր կարդացեք Նոր Կտակարանում տրված ցուցումները: Այն գործը, որ Մեծագույն Ուսուցիչն արեց Իր աշակերտների հետ, այն օրինակն է, որին մենք պետք է հետևենք մեր բժշկական ավետարանչական աշխատանքում: Բայց արդյո՞ք մենք հետևել ենք այդ օրինակին: Փրկու-թյան բարի լուրը պետք է հռչակվի յուրաքանչյուր գյուղում, մեծ ու փոքր քաղաքներում: Բայց ո՞ւր են ավետարանիչները: Աստծո անունից ես հարցնում եմ’ որտե՞ղ են Աստծո գործակիցները:YRPArm 248.3

    Միայն կարիքի մեջ գտնվողների նկատմամբ անշահախնդիր հետաքրքրվածությամբ մենք կարող ենք գործնականում ցույց տալ Ավե-տարանի ճշմարտությունները: «Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակրին կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. Գնացեք խաղա-ղությամբ, տաքացեք և կշտացեք, և մարմնի պետք եղածը չտա նրանց, օգուտն ի՞նչ կլինի: Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ինքնըս-տինքյան մեռած է” (Հակոբոս 2.15-17): «Ապա ուրեմն մնում է հավատ, հույս, սեր’ այս երեքը, և սրանցից մեծը սերն է” (Ա Կորնթացիս 13.13): Ավետարանը քարոզելու մեջ մտնում է շատ ավելին, քան պարզապես քարոզը: Տգետները պետք է լուսավորվեն, հուսալքվածները’ քաջալերվեն, հիվանդները’ բժշկվեն: Մարդկային ձայնը պետք է կատարի Աստծո գործի իր բաժինը: Քնքշության, կարեկցանքի և սիրո բառերը պետք է վկայեն ճշմարտության մասին, եռանդուն և սրտանց աղոթքները պետք է հրեշտակներին մոտեցնեն:YRPArm 248.4

    Աշխարհի ավետարանումն այն գործն է, որ Աստված տվել է նրանց, ովքեր առաջ են գնում Իր անունով: Նրանք պետք է համագործակցեն Քրիստոսի հետ’ բացահայտելով կործանման եզրին կանգնածներին Նրա քնքուշ, գթառատ սերը: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. մարտի 4: YRPArm 248.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents