Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳՈՒ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՆՈՅեմբեր 5

    Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես և լցրեց բոլոր տունը, ուր նստած էին: Գործք առաքելոց 2.41, 42:YRPArm 326.1

    Երբ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ, Նա նման էր բուռն և հզոր քամու: Հոգին տրված չէր որևէ չափաբաժնով, քանի որ Նա լցրեց այն ամբողջ տարածքը, ուր աշակերտները նստած էին: Այդպես Նա կտրվի նաև մեզ, երբ մեր սրտերը պատրաստ լինեն Նրան ընդունել:YRPArm 326.2

    Թող եկեղեցու յուրաքանչյուր անդամ ծնկի գա Աստծո առաջ և ջերմե-ռանդ աղոթի Հոգին ստանալու համար: Գոչեք. «Տեր, ավելացրու իմ հավատը: Տուր, որ հասկանամ Քո խոսքը, որովհետև խոսքերիդ հայտնու-թյունը լույս է տալիս: Ուժ տուր ինձ Քո ներկայությամբ: Լցրու իմ սիրտը Քո Հոգով, որպեսզի կարողանամ սիրել իմ եղբայրներին, ինչպես Քրիստոսն է ինձ սիրում»:YRPArm 326.3

    Աստված կօրհնի նրանց, ովքեր այդ կերպ են պատրաստվում Իր ծառայությանը: Նրանք կհասկանան, թե ինչ է նշանակում ունենալ Հոգու երաշխիքը, որովհետև նրանք ընդունել են Քրիստոսին հավատով: Քրիս-տոսի կրոնը շատ ավելին է նշանակում, քան մեղքի թողությունն է, դա նշանակում է, որ մեղքը հեռացվել է, և դատարկ տարածությունը լցվել է Հոգով: Դա նշանակում է, որ միտքն աստվածային լուսավորություն է ստացել, որ սիրտը դատարկվել է ես-ից և լցվել Քրիստոսի ներկայությամբ: Երբ այս գործն արվի եկեղեցու անդամների համար, եկեղեցին կլինի կենդանի և գործող:YRPArm 326.4

    Մենք ջերմեռանդորեն պետք է փորձենք ունենալ միևնույն միտքը, միևնույն նպատակը: Միմիայն Սուրբ Հոգով մկրտությունը կարող է բերել մեզ դրան: Եկեք ինքնամերժմամբ պատրաստենք մեր սրտերը Սուրբ Հոգին ստանալուն, որպեսզի մեծ գործ կատարվի մեզ համար, որպեսզի կարողանանք ասել ոչ թե «Տես, թե ես ինչ եմ անում”, այլ «Տես Աստծո բարությունն ու սերը»:YRPArm 326.5

    Մենք կարող ենք խոսել Սուրբ Հոգու օրհնությունների մասին, սակայն մինչև չպատրաստենք մեզ Նրան ընդունելու համար, ի՞նչ օգուտ կտան մեր գործերը: Արդյո՞ք ձգտում ենք մեր ողջ ուժով ձեռք բերել տղամարդկանց և կանանց համար հոգևոր հասունություն Քրիստոսի հասակի չափով: Փնտրո՞ւմ ենք արդյոք Նրա լիությունը’ հետևելով մեր առջև դրված նպատակին’ Նրա բնավորության կատարելությանը: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. հունիսի 10:YRPArm 326.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents