Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԸ, ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ՎԱՐԺ ԽՈՍԵԼԸ ՀՈՒԼԻՍ 14

    Եվ Երուսաղեմում բնակված էին Հրեաներ’ աստվածավախ մարդիկ’ երկնքի տակի ամեն ազգերից։ Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազմությունը եկավ մեկտեղ և կիտվեց, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին։ Եվ ամենքը հիանում էին և զարմանում և իրար ասում էին. Չէ՞ որ ահա սրանք ամենքը, որ խոսում են, Գալիլեացի են։ Եվ ինչպե՞ս մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք: Գործք առաքելոց 2.5-8:YRPArm 208.1

    «Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից. Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս” (Գործք առաքելոց 2.3, 4). Սուրբ Հոգին, ընդունելով կրակի լեզուների ձև, իջավ հավաքվածների վրա: Սա աշակերտների վրա իջած պարգևի խորհր-դանիշն էր, որը նրանց հնարավորություն տվեց վարժ խոսել լեզուներով, որոնց հետ նրանք մինչ այդ անծանոթ էին: Կրակը խորհրդանշում էր այն ջերմագին եռանդը, որով աշակերտները պետք է աշխատեին, և այն զո-րությունը, որը կուղեկցեր նրանց աշխատանքին:YRPArm 208.2

    «Եվ Երուսաղեմում բնակված էին Հրեաներ՝ Աստվածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից” (համար 5): Աքսորի ժամանակ հրեաները տարածվել էին բնակեցված երկրի համարյա բոլոր մասերով մեկ և սովորել խոսել տարբեր լեզուներով: Այս հրեաներից շատերն այս կապակցությամբ Երուսաղեմում էին, մասնակցում էին այն ժամանակ իրականացվող կրոնական արարողություններին: Հավաքվածները ներկայացնում էին հայտնի բոլոր լեզուները: Լեզուների այս բազմազանությունը մեծագույն խոչընդոտ կլիներ Ավետարանի հռչակման համար, և այդ ժամանակ Աստված հրաշալի կերպով լրացրեց աշակերտների այս պակասը: Սուրբ Հոգին նրանց համար արեց այն, ինչը նրանք չէին կարող իրականացնել ինքնուրույն ողջ կյանքի ընթացքում: Այժմ նրանք կարող էին հռչակել Ավետարանի ճշմարտություններն երկրի սահմաններից դուրս՝ վարժ խոսելով այն մարդկանց լեզուն, ում հետ նրանք կաշխատեին:YRPArm 208.3

    Այս հրաշալի պարգևը հզոր վկայություն էր աշխարհին, որ նրանց հանձնարարությունը կրում է Երկնքի կնիքը: Այդ ժամանակից ի վեր աշակերտների լեզուն մաքուր, պարզ և վարժ էր, անկախ նրանից՝ խոսում էին իրենց մայրենի, թե օտար լեզվով: Գործք առաքելոց, 39, 40: YRPArm 208.4