Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍԱՏԱՆԱՅԻ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ Է ՆՈՅեմբեր 27

    Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին’ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա: Ա Պետրոս 5.7, 8:YRPArm 348.1

    Եթե աշխարհը պետք է հանդիմանվի մեղքի համար որպես Աստծո օրենքը խախտող, միջամտությունը պետք է լինի Սուրբ Հոգու կողմից իբրև գործիք օգտագործվող մարդկանց միջոցով: Այժմ եկեղեցին պետք է մի կողմ շպրտի իր մահվան թմբիրը, որովհետև Տերն սպասում է օրհնելու Իր ժողովրդին, ով կճանաչի օրհնությունը, երբ այն գա, և կտարածի այն պարզ և ուժգին լույսի շողերով: «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք... Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքի մեջ վարվեք» (Եզեկիել 36.25-27):YRPArm 348.2

    Եկեղեցու ամայությունը կդառնա պտղաբեր այգի, իսկ պտղաբեր այգին’ անտառ’ միմիայն Իր ժողովրդի վրա հեղված Սուրբ Հոգու միջոցով: Երկնային ուժերը երկար են սպասել մարդկանց և եկեղեցու անդամներին, որպեսզի համագործակցեն իրենց հետ կատարվելիք մեծագույն գործում: Նրանք սպասում են քեզ: Այնքան լայնարձակ է դաշտը, այնքան ըմբռնելի’ ծրագիրը, որ յուրաքանչյուր սրբագործված սիրտ կներգրավվի ծառայության մեջ որպես աստվածային զորության մասնակից:YRPArm 348.3

    Միևնույն ժամանակ կլինի զորություն, որն ամեն ինչ ներքևից կբորբոքի: Չար հրեշտակների գործունեությունը կդրսևորվի մոլորությունների, խաբեությունների, աղետների մեջ, դժբախտ պատահարներում և անսովոր տեսակի հանցագործություններում: Մինչ Աստված գործի է դնում ողորմության հրեշտակներին, որպեսզի նրանք գործեն Իր ընտրած մարդկանց միջոցով, սատանան էլ գործի է դնում իր ուժերը’ կիրառելով իր տրամադրության տակ եղած բոլոր լիազորությունները: Կլինեն շատ տերեր և շատ աստվածներ: Կլսվեն ձայներ. «Ահա այստեղ է Քրիստոսը» և «Ահա այնտեղ է”: Սատանայի խորը դավադրությունը կբացահայտի նրա գործունեությունն ամենուր’ ներկա պարտականությունից ուշադրությունը շեղելու նպատակով: Կեղծ Քրիստոսի տեսքը կարթնացնի խաբուսիկ հույսեր այն մարդկանց մտքերում, ովքեր թույլ կտան իրենց խաբել: Զգոն եկեղեցու անդամները վեր կկենան արտակարգ իրավիճակի դեմ, և սատանայական իշխանության դրսևորումները մարդկանց առջև կներկայացվեն ճշմարիտ լույսի ներքո: Վեհաժողովի օրաթերթ, 1893թ. փետրվարի 28: YRPArm 348.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents