Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՎԵՐՑՎԱԾ Է ՄԱՅԻՍ 31

    Անիրավություն գործողը թող է՜լ անիրավանա, և կեղտոտը թող է՜լ կեղտոտվի, և արդարը թող է՜լ արդարանա, և սուրբը թող է՜լ սրբվի: Հայտնություն 22.11:YRPArm 162.1

    Երբ երրորդ հրեշտակի լուրը փակվի, ողորմությունն այլևս չի խնդրի երկրի մեղավոր բնակչության համար: Աստծո ժողովուրդն ավարտել է իր գործը: Նրանք ստացել են «վերջին անձրևը», «Տիրոջ երեսից հանգստա-նալու ժամանակները” (Գործք առաքելոց 3.19) և պատրաստ են իրենց առաջ կանգնած փորձության ժամին: Հրեշտակներն այս ու այն կողմ են գնում երկնքում: Երկրից վերադարձող հրեշտակը հայտարարում է, որ իր աշխատանքն ավարտված է, վերջին փորձությունը բերվել է աշխարհի վրա, և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են մնացել աստվածային սկզբունքներին, ստացել են «Կենդանի Աստծո կնիքը” (Հայտնություն 7.2):YRPArm 162.2

    Այնուհետև Հիսուսը դադարեցնում է Իր միջնորդությունը երկնային սրբարանում: Նա բարձրացնում է Իր ձեռքերն ու բարձրաձայն ասում. «Կատարված է», և բոլոր հրեշտակները հանում են իրենց թագերը, երբ Նա կատարում է հանդիսավոր հայտարարություն. «Անիրավություն գործողը թող է'լ անիրավանա, և կեղտոտը թող է'լ կեղտոտվի, և արդարը թող է'լ արդարանա, և սուրբը թող է'լ սրբվի” (Հայտնություն 22.11): Յուրաքանչյուր դեպք վճռվել է մահվան կամ կյանքի ելքով: Քրիստոսն Իր ժողովրդի համար քավություն է արել և վերացրել նրանց մեղքերը: Նրա հպատակների թիվը կազմված է «թագավորության ու իշխանության և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունից» (Դանիել 7.27) . այն պատրաստ է տրվելու փրկության ժառանգներին, և Հիսուսը պետք է ղեկավարի որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր:YRPArm 162.3

    Երբ Նա դուրս է գալիս սրբարանից, խավար է պատում երկրի բոլոր բնակիչներին: Այդ ահավոր օրերին արդարները պետք է ապրեն սուրբ Աստծո առաջ առանց բարեխոսի: Ամբարիշտներին զսպող աստվածային ուժը հեռացվում է, և սատանան լիակատար իշխանություն է ձեռք բերում անուղղելի անզեղջների վրա: Աստծո երկայնամտությունը հատել է: Աշխարհը մերժել է Նրա ողորմությունը, արհամարհել Նրա սերը և ոտնահարել Նրա օրենքը: Ամբարիշտներին հատկացված փորձնական ժամկետը լրացել է, և համառորեն մերժված Աստծո Հոգին վերջապես լքում է նրանց: Մեծ պայքար, 613, 614: YRPArm 162.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents