Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԹԵԵՎ ՄԵՂԱՆՉՈՒՄ ԵՆՔ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է ՍԻՐՎԱԾ ԵՆՔ ՄԱՅԻՍ 5

    Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին: Ա Հովհաննես 2.1:YRPArm 136.1

    Աստծո հետ կապի մեջ գտնվողները Սուրբ Հոգու զորության ուղիներ են: Եթե ամեն օր Աստծո հետ շփման մեջ գտնվողը շեղվում է կածանից, երբ մի պահ թեքվում է Հիսուսին անընդհատ նայելուց, չի նշանակում, որ նա դիտմամբ է մեղանչել, քանի որ երբ տեսնում է իր սխալը, կրկին հետ է դառնում և ուղղում է իր աչքերը դեպի Հիսուսը, և այն փաստը, որ նա սխալվել է, նրան չի դարձնում ավելի քիչ թանկ Աստծո սրտի համար: Նա գիտի, որ հաղորդակցվում է Փրկչի հետ, և երբ հանդիմանվում է իր սխալի համար, չի քայլում մռայլ և չի բողոքում Աստծուց, այլ սխալը հաղթանակի է վերածում: Նա Ուսուցչի խոսքերից դաս է քաղում, և ուշադիր է լինում, որպեսզի կրկին չխաբվի:YRPArm 136.2

    Նրանք, ովքեր ճշմարտապես սիրում են Աստծուն, ներքին վստա-հություն ունեն, որ սիրված են Աստծուց, որ հաղորդակցություն ունեն Քրիստոսի հետ, և իրենց սիրտը բոցավառվում է Նրա նկատմամբ տածած ջերմ սիրուց: Այս անգամ ճշմարտությանը հավատում են ամենայն վստահությամբ և նույն այդ վստահությամբ էլ կարող են ասել. «Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվեցինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ ականատես լինելով Նրա մեծափառությանը... Եվ մարգարեական ավելի հաստատ խոսք ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա, և լուսաբերը ծագի ձեր սրտերում» (Բ Պետրոս 1.16-19):YRPArm 136.3

    Մարդու հոգու ներքին կյանքն իրեն ի ցույց կդնի նրա արտաքին վարվելակերպում: Թող Աստծո Խոսքը տա իր վկայությունն այն Պատ-գամաբերի մասին, Ում Աստված ուղարկեց այս վերջին օրերի ուղերձով’ պատրաստելու մի ժողովուրդ, որ կկանգնի Տիրոջ օրը: «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին’ քո Աստվածը թագավոր է” (Եսայիա 52.7):YRPArm 136.4

    Այսպես կոչված ուսյալ մարդկանց իմաստությանը չի կարելի ապավինել, մինչև որ նրանք չսովորեն և ամեն օր չանցնեն Քրիստոսի դպրոցի դասերը: Մարդիկ իրենց ենթադրյալ իմաստությամբ կարող են ծրագրել և հորինել տեսություններ ու փիլիսոփայական համակարգեր, բայց Աստված անվանում է դրանք սին և անմիտ: Տերն ասում է. «Որովհետև Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ» (Ա Կորնթաիցս 1.25): Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 12:YRPArm 136.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents