Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 11

    Ուրեմն, թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք: Ա Կորնթացիս 10.31:YRPArm 79.1

    Աստված պահանջում է բոլոր մարդկանցից իրենց մարմինները տալ Իրեն որպես կենդանի զոհ, այլ ոչ թե որպես մահացող կամ մեռած զոհ, որը փչացնում է նրանց կյանքի ընթացքը, լցնում անմաքրությամբ և հիվանդություններով: Աստված կենդանի զոհի կոչ է անում: Նա մեզ ասում է, որ մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, Իր Հոգու բնակության վայրը, և պահանջում է Իր պատկերը կրող բոլոր մարդկանցից հոգ տանել իրենց մարմինների մասին՝ Իրեն ծառայելու և Իր փառքի նպատակով: «Դուք ձեզ չեք պատկանում”, ասում է ներշնչված առաքյալը, «մեծ գնով գնվեցիք», ուստի «փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են» (Ա Կորնթացիս 6.19, 20): Այս անելու համար առաքինությանն ավելացրեք գիտություն, գիտությանը՝ զսպվածություն, զսպվածությանը՝ համբերություն:YRPArm 79.2

    Մեր պարտականությունն է իմանալ, թե ինչպես պահպանել մեր մարմինը լավագույն վիճակում, և հասնել այն լույսին, որն Աստված սիրով տվել է մեզ: Եթե մենք վախով փակենք մեր աչքերը լույսից, ապա կտեսնենք մեր սխալները, որոնցից չենք ցանկանում հրաժարվել. մեր մեղքերը ոչ թե պակասում, այլ ավելանում են: Եթե մարդը մի անգամ լույսից երես է թեքում, հաջորդ անգամ ևս կարհամարհի այն:YRPArm 79.3

    Մեր էության օրենքը խախտելը նույնչափ մեղք է, որքան Տասը պատ-վիրաններից մեկը, քանի որ հնարավոր չէ անել առաջինն առանց Աստծո օրենքը խախտելու: Մենք չենք կարող սիրել Տիրոջը մեր ամբողջ սրտով, մտքով, հոգով և ուժով, եթե շարունակում ենք սիրել մեր ախորժակը, մեր ճաշակները շատ ավելի, քան Տիրոջը: Մենք ամեն օր կրճատում ենք Աստծուն փառավորելու մեր եռանդը, մինչդեռ Նա պահանջում է մեր ողջ ուժը, ողջ միտքը: Մեր սխալ սովորություններով մենք նվազեցնում ենք կյանքի մեր ձգտումները, սակայն այդուհանդերձ հայտարարում ենք, թե Քրիստոսի հետևորդներ ենք և պատրաստվում ենք անմահության վերջին հպմանը:YRPArm 79.4

    Մանրամասնորեն ուսումնասիրեք ձեր սեփական սիրտը, և ձեր կյան-քում նմանվեք անսխալ Օրինակին, ու ամեն ինչ լավ կլինի: Տիրոջ առաջ պահպանեք մաքուր խիղճ: Ձեր արած ամեն գործերով և ձեր վարվե-լակերպով փառավորեք Նրա անունը: Հրաժարվեք եսամոլոււթյունից և եսասիրական սիրուց: Վկայություններ եկեղեցու համար 2.70, 71:YRPArm 79.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents