Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԶՈՐԱԲԱԲԵԼ ԵՎ ԶԱՔԱՐԻԱ ՍեՊՏեՄԲեՐ 20

    Եվ Անգե մարգարեն ու Ադդովի որդի Զաքարիա մարգարեները մարգարեություն արին Հրեաստանում և Երուսաղեմում եղող Հրեաներին, Իսրայելի Աստծո անունով: Այն ժամանակ վեր կացան Սաղաթիելյան Զորաբաբելը և Հովսեդեկյան Հեսուն և սկսեցին շինել Երուսաղեմումն եղող Աստծո տունը, և Աստծո մարգարեները նրանց հետ օգնում էին նրանց: Եզրաս 5.1, 2:YRPArm 278.1

    Տիրոջ տունը վերակառուցելու գործում Զորաբաբելը շրջապատված էր բազմաթիվ դժվարություններով: Նախորդ տարիներին ոսոխը «թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և խափանում էր նրանց շինելուց”, «և խափանեցին նրանց բռնությամբ և ուժով” (Եզրաս 4.4, 23): Սակայն Տերը միջամտեց հավատարիմ կառուցողների գործին, և այժմ Նա խոսում է Իր մարգարե Զորաբաբելի հետ՝ ասելով. «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորաց Տերը: Դու ո՞վ ես, ով մեծ սար, դու Զորաբաբելի առաջին մի դաշտ ես. Եվ նա դուրս պիտի հանի գլխի քարը աղաղակներով. Շնո՜րհք, շնո՜րհք նրան» (Զաքարիա 4.6, 7):YRPArm 278.2

    Աստծո ժողովրդի պատմության մեջ ակնհայտորեն անհաղթահարելի դժվարության մեծ սարերը փոքրացել են նրանց առաջ, ովքեր աճում են Աստծո բացած կանխատեսության մեջ: Առաջընթացի նման խոչընդոտները թույլատրվում են Տիրոջ կողմից որպես հավատի ստուգում: Երբ մենք ամեն կողմից սահմանափակված ենք, սա հենց այն ժամանակն է, երբ պետք է վստահենք Աստծուն և Նրա Սուրբ Հոգու զորությանը: Մենք չպետք է քայլենք մեր սեփական ուժին հուսալով, այլ ապավինենք Իսրայելի Տեր Աստծո զորությանը: Հիմարություն կլինի վստահել մարդուն կամ դարձնել մարմինը մեր սպառազինությունը: Մենք պետք է վստահենք Եհովային, որովհետև Նրանում է հավերժական զորությունը: Նա, Ով հավատի գործերին և բառերին ի պատասխան Իր ծառա Զորաբաբելի առաջ հեշտացրեց ճանապարհը, ունակ է հեռացնելու Իր գործի առաջընթացին խանգարող սատանայի դրած ամեն մի խոչընդոտ: Հաստատակամ հավատի փորձառության միջոցով դժվարության յուրաքանչյուր սար կարող է տեղաշարժվել:YRPArm 278.3

    Երբեմն Աստված վարժեցնում է Իր աշխատողներին’ նրանց հիաս-թափության և թվացյալ ձախողման առաջ կանգնեցնելով: Նրա նպատակն է սովորեցնել նրանց դիմանալ դժվարությանը: Նա փորձում է ոգեշնչել նրանց յուրաքանչյուր թվացյալ ձախողումը հաջողություն դարձնելու վճռականությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հունվարի 16:YRPArm 278.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents