Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀԱՂԹՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍ 14

    Ուրախացիր, երիտասարդ, քո մանկությունում, և թող զվարճացնի քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերում, և գնա քո սրտի ճանապարհով և աչքերիդ նայվածքով, և իմացիր, որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու: Ժողովող 11.9:YRPArm 145.1

    Մեզ Աստծուն հանձնելով’ մեծ առավելություն ենք ձեռք բերում, որով-հետև եթե բնավորության թուլություն ունենք, ինչպես բոլորը, մենք միա-վորվում ենք Նրա հետ, Ով փրկելու զորություն ունի: Մեր տգիտությունը կմիանա անսահման իմաստնության հետ, մեր փխրունությունը’ հան-դուրժող հզորության, և ինչպես Հակոբը, յուրաքանչյուրս կարող ենք արքայազն դառնալ Աստծո հետ: Իսրայելի Տեր Աստծո հետ միավորված’ մենք ուժ կստանանք ի վերուստ, որը մեզ հաղթողներ կդարձնի, և աստ-վածային սիրո փոխանցմամբ մուտք կգտնենք դեպի մարդկային սրտերը: Մենք պետք է դողալով կառչենք Անսահմանի գահին և ասենք. «Չեմ թողի քեզ, մինչև որ ինձ չօրհնես” (Ծննդոց 32.26):YRPArm 145.2

    Երաշխիք է տրված, որ Նա մեզ կօրհնի և մեզ օրհնություն կդարձնի, և սա մեր լույսն է, մեր ուրախությունը, մեր հաղթանակը: Երբ երիտա-սարդները հասկանան, թե ինչ է նշանակում սրտում ունենալ Աստծո սերն ու բարեհաճությունը, կսկսեն գիտակցել իրենց’ արյան գնով ձեռք բերված արտոնությունների արժեքը: Նրանք իրենց ունակություններն Աստծուն կնվիրաբերեն ու կջանան իրենց ողջ աստվածատուր ուժով աճեցնել իրենց տաղանդները Տիրոջ ծառայության մեջ օգտագործելու համար:YRPArm 145.3

    Մեղքի և հանցանքի այս դարում մեր երիտասարդության համար միակ ապահովությունն Աստծո հետ կենդանի կապ ունենալն է: Նրանք պետք է սովորեն’ ինչպես որոնել Աստծուն, որպեսզի լցվեն Սուրբ Հոգով, և գործեն այնպես, կարծես հասկանում են, որ ողջ երկինքն իրենց է նայում շահագրգռվածությամբ’ պատրաստ ծառայելու նրանց վտանգի և կարիքի պահին: Երիտասարդները փորձություններից պետք է պաշտպանված լինեն նախազգուշացումներով և հրահանգներով: Նրանք պետք է սովորեն, թե որոնք են Աստծո Խոսքում իրենց համար պահված քաջալերանքները, պետք է իրենց աչքի առաջ ունենան չարի ճանապարհ ոտք դնելու վտանգը: Նրանք պետք է կրթված լինեն’ հարգելու Աստծո խորհուրդները Նրա սրբազան քարոզներում, պետք է դաստիարակված լինեն այնպես, որ իրենց որոշումը կայացնեն ընդդեմ չարի ու վճռեն չմտնել որևէ ուղի, որտեղ Հիսուսը չի ուղեկցի իրենց, և Նրա օրհնությունները չեն հեղվի իրենց վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. նոյեմբերի 21:YRPArm 145.4