Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՊՐԻԼ—ՀՈԳՈՎ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ

    ՀՈԳՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ապրիլ 1

    Որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով’ գիտենաք, թե ի՞նչ է Նրա կոչումի հույսը, և ի՞նչ է Իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում: Եփեսացիս 1.18:YRPArm 101.1

    Պողոս առաքյալն աղերսանք է անում Աստծուն. «Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտ-նության հոգի՝ Իր գիտությամբ: Որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով՝ գիտենաք, թե ի՞նչ է Նրա կոչումի հույսը, և ի՞նչ է Իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում, և ի՞նչ է Նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք, Իր կարող զորության հաջո-ղության պես” (Եփեսացիս 1.17-19): Սակայն սկզբում միտքը պետք է հարմարվի ճշմարտության բնությանը, որպեսզի քննվի: Ընկալունակու-թյան աչքերը պետք է լուսավորվեն, իսկ սիրտն ու միտքը ներդաշնակ լինեն Աստծո հետ, Ով ճշմարտությունն է:YRPArm 101.2

    Նա, ով նայում է Հիսուսին հավատի աչքերով, իր մեջ փառքի նշույլ անգամ չի տեսնում, քանի որ Փրկագնողի փառքն արտացոլվում է նրա մտքում և սրտում: Նրա արյան քավությունը գիտակցված է, և մեղքի ներումը լցնում է նրա սիրտը երախտագիտությամբ: Քրիստոսով ար-դարացված լինելով՝ ճշմարտությունն ընդունողն այլ բան չի կարող անել, քան ամբողջովին հանձնվել Աստծուն և ընդունվել Քրիստոսի դպրոց սովորելու Նրանից, ով հեզ է և սրտով խոնարհ: Աստծո սիրո գիտակցումը դուրս է թափվում նրա սրտի սահմաններից: Նա բացականչում է. «Ինչպիսի՜ սեր, ինչպիսի՜ ներողամտություն»: Կառչելով հավատի առատ խոստումներին՝ նա դառնում է աստվածային բնության հաղորդակից: Ես-ից ազատված նրա սիրտ է հոսում կյանքի ջուրը, և Տիրոջ փառքը փայլատակում է: Մշտապես Հիսուսին նայելով՝ մարդը նույնանում է աստվածայինի հետ: Հավատացյալը վերափոխվում է Նրա նմանությամբ:YRPArm 101.3

    «Բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք [բնավորությունից դեպի բնավորություն], ինչպես թե Տիրոջ Հոգուց» (Բ Կորնթացիս 3.18): Մարդկային բնավորությունը վերափոխվում է աստվածայինի: Հոգևոր աչքն է, որ տարբերակում է այս փառքը: Այն քողարկված է, առեղծվածով պատված, մինչև որ Սուրբ Հոգին մարդուն խորաթափանցություն է տալիս: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. փետրվարի 18:YRPArm 101.4