Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՎ ՃՇՄԱՐԻՏԸ ՇԻՆԾՈՒԻՑ ապրիլ 28

    Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրենց վրա, իրենց լսելիքների մարմաջելու պես: Եվ իրենց լսելիքը ճշմարտությունից հետ կդարձնեն և առասպելների հետևից կմոլորվեն: Բ Տիմոթեոս 4.3, 4:YRPArm 128.1

    Շատ բան է խոսվում Սուրբ Հոգու փոխանցման մասին, և շատերի կողմից այն մեկնաբանվում է որպես վնասվածք եկեղեցիների համար: Հավիտենական կյանքը Սուրբ Գրքի կենդանի տարրերն ընդունելն ու Աստծո կամքը կատարելն է: Սա Աստծո Որդու մարմինն ուտելն ու արյունը խմելն է: Նրանց համար, ովքեր սա անում են, կյանքն ու անմահությունը բերվում են դեպի լույս Ավետարանի միջոցով, քանի որ Աստծո Խոսքն իրականություն է և ճշմարտություն, հոգի է և կյանք: Աստծո Խոսքով սնվելը Հիսուս Քրիստոսին որպես անձնական Փրկիչ ընդունող բոլոր հավատացողների առավելությունն է: Սուրբ Հոգու ազդեցությունը այդ Խոսքը’ Աստվածաշունչը, ներկայացնում է որպես անմահ ճշմարտություն, որը աղոթքով ուսումնասիրողին տալիս է հոգևոր ջլեր և մկաններ:YRPArm 128.2

    «Քննեք գրքերը”, - ասաց Քրիստոսը, - «որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Փորողները բացահայտում են ճշմար-տության թաքցված գանձերը: Սուրբ Հոգին ներկա է եռանդուն որոնողի կողքին: Նրա լուսավորությունը փայլում է Խոսքի վրա’ մտքի վրա դաջելով ճշմարտությունը նոր, թարմ կարևորությամբ: Որոնողը լցվում է խաղաղության և ուրախության նախկինում երբեք չվերապրած զգացողությամբ: Ճշմարտության թանկարժեքությունը գիտակցվում է ինչպես երբեք: Նոր, երկնային լույս է փայլատակում Խոսքի վրա’ լուսավորելով այնպես, կարծես յուրաքանչյուր տառ ոսկեզօծվել է: Աստված Ինքն է խո-սում սրտի և մտքի հետ’ դարձնելով Խոսքը հոգի և կյանք:YRPArm 128.3

    Խոսքի յուրաքանչյուր ճշմարիտ որոնող իր սիրտը բարձրացնում է առ Աստված’ աղերսելով Հոգու օգնությունը: Եվ նա շուտով բացահայտում է այն, ինչն իրեն վեր է հանում կեղծ ուսուցչի շինծու պնդումներից, ում թույլ ու երերուն տեսությունները հիմնավորված չեն կենդանի Աստծո Խոսքով: Այս տեսությունները հորինել են մարդիկ, ովքեր չեն սովորել առաջին ամենակարևոր դասը, որ Աստծո Հոգին և կյանքը Նրա Խոսքում են: Եթե սրտով ընդունեն Աստծո Խոսքի հավերժական տարրերը, կտեսնեն, թե ինչքան ձանձրալի և անարտահայտիչ են զգացողություն ստեղծելու համար մի նոր բան ստանալու բոլոր ջանքերը: Նրանք պետք է սովորեն Աստծո Խոսքի ամենաառաջին սկզբունքները: Ընտիր լուրեր 2.38, 39:YRPArm 128.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents