Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ԲԵՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՆՈՅեմբեր 20

    Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղա-ղությունով, հավատալու մեջ, որ հուսով ավելանաք Սուրբ Հոգու զո-րությունով: Հռոմեացիս 15.13:YRPArm 341.1

    Շատ բան է ասվում Սուրբ Հոգու փոխանցման մասին, և ոմանք դա մեկնաբանում են որպես վնաս եկեղեցիներին: Հավիտենական կյանքը Սուրբ Գրքի կենդանի տարրերն ստանալն ու Աստծո կամքը կատարելն է: Դա Աստծո Որդու մարմինն ուտելն ու արյունը խմելն է: Այդ անողների համար Ավետարանի միջոցով կյանքն ու անմահությունը բերվում են լույսի ներքո, քանի որ Աստծո Խոսքն իրականություն է և ճշմարտություն, հոգի է և կյանք: Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական Փրկիչ ըն-դունողների առավելությունն է Աստծո Խոսքով սնվելը: Սուրբ Հոգու ազ-դեցությունն այդ Խոսքը’ Աստվածաշունչը, դարձնում է անմահ ճշմար-տություն, որը աղոթքով որոնողին հոգևոր ջլեր և մկաններ է տալիս: «Քննեք գրքերը», հայտարարեց Քրիստոսը, «որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Խորը փորողները բացահայտում են ճշմարտության թաքնված գանձերը: Սուրբ Հոգին ներկա է ջերմեռանդ փնտրողի հետ: Նրա լուսավորությունը փայլում է Խոսքի վրա’ կնքելով ճշմարտությունը մտքում նոր, թարմ կարևորությամբ: Որոնողը լցվում է խաղաղության և ուրախության զգացողությամբ, ինչպիսին նախկինում երբեք չի զգացել: Ճշմարտության գինը գիտակցվում է ինչպես երբեք նախկինում: Նոր, երկնային լույս է փայլում Խոսքի վրա’ լուսավորելով այն, կարծես յուրաքանչյուր տառ ոսկեզօծ է: Աստված Ինքն է խոսում մտքի և սրտի հետ’ Խոսքը հոգի և կյանք դարձնելով:YRPArm 341.2

    Խոսքի յուրաքանչյուր ճշմարիտ որոնող իր սիրտը բարձրացնում է առ Աստված’ աղերսելով Հոգու օգնությունը: Եվ նա շուտով բացահայտում է այն, ինչն իրեն վեր է հանում կեղծ ուսուցչի շինծու պնդումներից, ում թույլ ու երերուն տեսությունները հիմնավորված չեն կենդանի Աստծո Խոսքով: Ձեռագրեր 21.131, 132:YRPArm 341.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents