Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՅԾԵՄՆԻԿ ՍեՊՏեՄԲեՐ 26

    Եվ Հոպպեի մեջ մի աշակերտ եղած կին կար’ անունը Տաբիթա, որ թարգմանված ասվում է Այծեմնիկ. սա լիքն էր բարի գործերով և ողորմություններով, որ անում էր: Գործք առաքելոց 9.36:YRPArm 284.1

    Լյուդիայի մոտ գտնվող Հոպպեում ապրում էր Այծեմնիկ անունով մի կին, ում բարի գործերը նրան մեծապես սիրելի էին դարձրել: Նրա կյանքը լի էր բարի գործերով: Նրա հմուտ մատներն ավելի ակտիվ էին, քան նրա լեզուն: Նա գիտեր, թե ով հարմարավետ հագուստի և ով կարեկցանքի կարիք ուներ, և նա անվճար կերպով ծառայում էր աղքատներին և վշտահարներին:YRPArm 284.2

    «Եվ եղավ այն օրերում, որ նա հիվանդացավ և մեռավ” (Գործք առաքելոց 9.37): Հոպպեի եկեղեցին գիտակցեց իր կորուստը: Եվ հաշվի առ-նելով այն ծառայության կյանքը, որ Այծեմնիկն էր ապրել, զարմանալի չէ, որ նրանք սգում էին, և տաք արցունքներ էին ընկնում անկենդան մարմնի վրա:YRPArm 284.3

    Լսելով, որ Պետրոսը Լյուդիայում էր, Հոպպեի հավատացյալները մարդիկ ուղարկեցին նրա մոտ «աղաչելու, որ չուշանա նրանց մոտ գալու” (համար 38):YRPArm 284.4

    «Եվ Պետրոսը վեր կացավ եկավ նրանց հետ: Եվ երբ որ եկավ, նրան հանեցին այն վերնատունը, և ամեն որբևայրիները նրա չորս կողմով կանգնեցին, լաց էին լինում և ցույց էին տալիս այն հագուստները և այն հանդերձները, որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր» (համար 39):YRPArm 284.5

    Պետրոսը հրահանգեց, որ լացող որբևայրիները դուրս գան սենյակից, և ծնկի իջնելով’ Աստծուն ջերմեռանդորեն աղոթեց վերադարձնել Այծեմնիկի կյանքն ու առողջությունը: Դառնալով դեպի մարմինը’ նա ասաց. «Տաբիթա, վեր կաց: Եվ նա աչքերը բաց արեց և Պետրոսին որ տեսավ, ուղիղ նստեց” (համար 40):YRPArm 284.6

    Այծեմնիկը մեծ ծառայություն էր մատուցում եկեղեցուն, և Աստված ճիշտ համարեց նրան թշնամու դաշտից վերադարձնելը, որ նրա հմտու-թյուններն ու եռանդը դեռևս օրհնություն լինեն ուրիշների համար, և որ Իր զորության այս դրսևորմամբ Քրիստոսի գործը հզորանա: Ռևյու ընդ Հերալդ, 1911թ. ապրիլի 6: YRPArm 284.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents