Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԴԱՏԱՐԿ ԱՆՈԹՆԵՐՈՎ ապրիլ 12

    Բայց այս գանձն ունենք հողի անոթներում, որ զորության գերա-զանցությունն Աստծունը լինի և ոչ թե մեզանից։ Բ Կորնթացիս 4.7:YRPArm 112.1

    Հարց տրվեց, թե ի՞նչ տեսակի անոթներ է Հոգին օգտագործում: Ի՞նչ ասաց Քրիստոսը: «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավոր-վածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը’ թեթև» (Մատթեոս 11.28-30): Ո՞ր տեսակի անոթներն են պիտանի Ուսուցչի օգ-տագործման համար: Դատարկ անոթները: Երբ մենք դատարկում ենք մեր հոգին ամեն տեսակ պղծությունից, արդեն պատրաստ ենք օգտագործման:YRPArm 112.2

    Դատարկվա՞ծ ենք արդյոք մեր ես-ից: Բժշկվա՞ծ ենք արդյոք եսա-սիրական ծրագրերից, որպեսզի ավելի քիչ զբաղվենք մեր անձով: Թող Աստված մաքրագործի Իր ժողովրդին, ուսուցիչներին և եկեղեցիները: Նա ամեն ինչում ուղղորդվելու կանոն է տվել, և չպետք է անփութորեն հրաժարվել դրանից: Բայց միշտ եղել է և կա շեղում արդար սկզբունք-ներից: Ինչքա՞ն երկար կշարունակվի այս իրավիճակը: Ինչպե՞ս կարող է Վարդապետն օգտագործել մեզ որպես սուրբ ծառայության անոթներ, մինչև մենք ինքներս մեզ չդատարկենք և թույլ չտանք Նրա Հոգուն աշ-խատել:YRPArm 112.3

    Աստված կոչ է անում Իր ժողովրդին բացահայտել Իրեն: Կցուցաբերի՞ արդյոք աշխարհը միասնության սկզբունքները, որոնք եկեղեցին չի պահպանում: Արդյո՞ք պետք է առաջինը լինելու եսասիրական տենչը ցուցաբերեն Քրիստոսի հետևորդները: Արդյո՞ք չպետք է նրանց փայփայած սկզբունքները հիմնվեն ճշմարիտ հիմքի’ Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ նյութ պետք է դնենք հիմքում, որպեսզի եկեղեցում լինի ոչ թե հա-կամարտություն, այլ միություն: Արդյո՞ք պետք է եկեղեցի բերենք փայտ, հարդ ու խոզան: Արդյո՞ք չպետք է բերենք ամենաթանկարժեք նյութերը’ ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր: Արդյո՞ք խստորեն չպետք է ջոկենք որոմն ու հացահատիկը: Արդյո՞ք չպետք է գիտակցենք, որ Սուրբ Հոգին պետք է ստանանք մեր սրտերում, որպեսզի Նա ի զորու լինի կոփել և կերտել մեր կյանքը:YRPArm 112.4

    Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում: Աստծո երկյուղով ես կասեի, որ Սուրբ Գրքի ճշմարիտ մեկնաբանությունն անհրաժեշտ է մեր բնավորության ճիշտ բարոյական զարգացման համար: Երբ Հոգին ներգործում է մտքի ու սրտի վրա, երբ ես-ը մահացած է, ճշմարտությունը մշտական ընդարձակման և նորանոր զարգացումների հնարավորություն է ստանում: Երբ ճշմարտությունը կերտում է մեր բնավորությունը, այն կտեսնեն որպես իրական ճշմարտություն: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. փետրվարի 28: YRPArm 112.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents