Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՄԵԾ ԲԺՇԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑԱԾ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒԼԻՍ 10

    Եվ երբ որ իրիկուն եղավ, արեգակը մայր մտնելիս, բոլոր հիվանդներին և դիվահարներին Նրա մոտ բերին: Եվ բոլոր քաղաքը ժողովված էր դռան առաջին: Եվ շատ կերպ-կերպ ցավերով հիվանդներին բժշկեց և շատ դևեր հանեց: Եվ թույլ չէր տալիս դևերին, որ խոսեն, որովհետև ճանաչում էին Նրան: Մարկոս 1.32-34:YRPArm 204.1

    Տալով մեզ Իր Որդուն’ Հայրը տվեց ամենաթանկագին պարգևը, որ երկինքը կարող էր տալ: Մեր առավելությունն է օգտագործել այս պարգևը հիվանդներին բժշկելու մեր ծառայության մեջ: Թող որ Քրիստոսը լինի ձեր կախվածությունը: Հանձնեք յուրաքանչյուր դեպք Մեծագույն Բժշկին, թողեք Նա առաջնորդի յուրաքանչյուր գործ: Ազնվորեն և հավատքով արված աղոթքը կլսվի: Սա վստահություն կհաղորդի բժշկողներին և քաջություն’ բժշկվողներին:YRPArm 204.2

    Ես ցուցում եմ ստացել, որ մենք պետք է հիվանդներին առաջնորդենք մեր հաստատություններ ավելի մեծ բաներ ակնկալելու համար բժշկողից’ Մեծագույն Բժշկին հավատալու պատճառով, Ով Իր երկրային ծառայության տարիներին գնում էր քաղաքներով և գյուղերով և բժշկում բոլոր նրանց, ովքեր գալիս էին Իր մոտ: Ոչ մեկից երես չէր դարձնում. բժշկում էր նրանց բոլորին: Թող որ հիվանդները գիտակցեն, որ թեև անտեսանելի, Քրիստոսը ներկա է թեթևություն և բժշկություն բերելու համար:YRPArm 204.3

    Իր հարությունից հետո Քրիստոսը հանդիպեց Իր աշակերտների հետ և քառասուն օր շարունակ ցուցումներ էր տալիս նրանց իրենց հետագա գործի վերաբերյալ: Իր համբարձման օրը նա հանդիպեց Իր աշակերտ-ներին Գալիլեայի սարի վրա, որտեղ Նա հանդիպում էր նշանակել: Եվ Նա ասաց նրանց. «Ամեն իշխանությունն Ինձ տրվեց երկնքում և երկրում: Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք’ նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի’ պահեն, և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը” (Մատթեոս 28.18-20): Յուրաքանչյուր բժշկի և յուրաքանչյուր հիվանդի առավելությունն է հավատալ այս խոստմանը. կյանքը տրվում է բոլորին, ովքեր հավատում են: Լուրեր Լոմա Լինդայից, 355:YRPArm 204.4