Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՎԱՏԱԼՈՎ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ ապրիլ 15

    Որ ձեր հավատը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով: Բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ, և ոչ թե այս աշխարհի իմաստությունը, և ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ պիտի խափանվեն: Ա Կորնթացիս 2.5-7:YRPArm 115.1

    Դուք ընդունված եք Սիրելիի միջոցով: Ես ունեմ մեծագույն ցանկու-թյուն, որպեսզի դուք կատարելագործեք քրիստոնյայի բնավորությունը ոչ թե ձեր սեփական ուժով, այլ Քրիստոսի զորությամբ, առաքինությամբ և արդարությամբ: Սուրբ Հոգին ամենամեծ պարգևն էր, որ Աստված կարող էր շնորհել մահկանացու մարդուն: Այն անվճար է բոլորի համար, և այս պարգևի մեջ չի կարող լինել հաշվարկ. այս նվիրաբերումը հատկապես ազդարարեց Աստծո Միածին Որդու գահակալությունն Իր միջնորդական թագավորությունում: Մխիթարիչի այս պարգևով երկնային Տեր Աստվածը մարդուն ցույց է տալիս այն կատարյալ հաշտությունը, որը Նա իրականացրեց Իր և մարդու միջև: «Որ հաստատ», ասում է առաքյալը, «և անշարժ խարիսխի պես ունենք մեր անձի համար, որ և մտնում է վարագույրի ներսի կողմն էլ, ուր որ մեզ համար Առաջնորդ մտավ Հիսու-սը...” (Եբրայեցիս 6.19, 20):YRPArm 115.2

    Արդյո՞ք Աստված չի ասել, որ Սուրբ Հոգին կտա խնդրողներին: Եվ արդյո՞ք այդ Հոգին իրական, ճշմարիտ և իսկական Ուղեկցող չէ: Որոշ մարդիկ կարծես թե վախենում են կառչել Աստծո խոստումներին՝ հա-մարելով դա ինքնավստահություն: Նրանք աղոթում են, որպեսզի Տերը սովորեցնի մեզ, բայց վախենում են վստահել Աստծո խոստացած խոսքին և հավատալ, որ մենք սովորում ենք Նրանից: Եթե մենք դեպի մեր երկնային Հայրն ենք գալիս խոնարհ և սովորելու պատրաստ հոգով՝ ցանկանալով և ձգտելով սովորել, ապա ինչո՞ւ պետք է կասկածի տակ առնենք Աստծո՝ Իր սեփական խոստման կատարմանը հավատարիմ լինելը: Դուք չպետք է նույնիսկ մեկ ակնթարթ կասկածեք Նրան. դրանով կանարգեք Նրան:YRPArm 115.3

    Երբ փորձում եք ճանաչել Աստծուն, Նրա հետ համագործակցության ձեր մասը հավատալն է, որ կատարելով Նրա կամքը՝ դուք կառաջնորդվեք, կուղղորդվեք և կօրհնվեք: Մենք կարող ենք չվստահել ինքներս մեզ, որ միգուցե սխալ մեկնաբանենք Նրա ուսմունքը, բայց սա էլ կարելի է դարձնել աղոթքի թեմա և վստահել Նրան, առավելագույնս վստահել, որ Նրա Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ ճիշտ մեկնաբանելու Նրա ծրագրերն ու Նրա նախախնամության աշխատանքը: Ձեռագրեր 6:223, 224:YRPArm 115.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents