Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԳՆԱԼՈՎ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԸ ապրիլ 4

    Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին: Սաղմոս 119.130:YRPArm 104.1

    Երբեմն պատահում է, որ կրթված և մտավոր լայն ունակությունների տեր մարդիկ չեն կարողանում հասկանալ Սուրբ Գրքի որոշ հատվածներ: Մինչդեռ մյուսները, ովքեր կրթված չեն, ում ընդունակությունները թույլ են, միտքն՝ անվարժ, կըմբռնեն միտքը՝ ուժ և մխիթարություն գտնելով այն հատվածներում, որոնք նախորդները հայտարարել էին առեղծվածային, կամ անցել էին դրանց կողքով՝ համարելով անկարևոր: Ինչո՞ւ է այսպես: Ինձ բացատրվել է, որ վերջին դասակարգը չի հիմնվում իր սեփական ընկալման վրա: Նրանք գնում են լույսի Աղբյուրի, Սուրբ Գիրքը Ներշնչողի մոտ և սրտի խոնարհությամբ Աստծուց իմաստություն են խնդրում և ստանում այն: Կան մտքի հանքեր, որոնք դեռևս պետք է բացահայտվեն ջանասեր փնտրողների կողմից:YRPArm 104.2

    Քրիստոսը ճշմարտությունը ներկայացնում է որպես արտում թաքցված գանձ: Այն ընկած չէ հենց մակերեսին. գտնելու համար մենք պետք է փորենք: Սակայն հաջողությունը կախված է ոչ այնքան մեր մտավոր ունակություններից, որքան մեր սրտի խոնարհությունից և հավատից, որը կկառչի աստվածային օգնությանը:YRPArm 104.3

    Առանց Սուրբ Հոգու առաջնորդության ձեզ մշտապես սպառնում է Սուրբ Գիրքն աղավաղելու և սխալ մեկնաբանելու վտանգը: Շատ ան-գամներ Աստվածաշնչի ընթերցումն անօգուտ է և, այսպես ասած, վնա-սակար: Երբ Աստծո Խոսքը բացվում է առանց ակնածանքի և աղոթքի, երբ մտքերն ու հույզերը կենտրոնացած չեն Աստծո և Նրա կամքի հետ ներդաշնակության վրա, միտքը պատված է կասկածով, Աստվածաշնչի բուն ուսումնասիրության ընթացքում կասկածամտությունն ուժգնանում է: Թշնամին վերցնում է մտքերի կառավարումը և առաջարկում սխալ մեկնաբանություններ:YRPArm 104.4

    Երբ մարդիկ չեն ջանում խոսքով և գործով ներդաշնակ լինել Աստծո հետ, որքան էլ ուսյալ լինեն, Սուրբ Գիրքը հասկանալու փորձերում հակված են սխալվելու, և նրանց բացատրություններին վստահելն ապահով չէ: Երբ մենք ճշմարտապես որոնում ենք Աստծո կամքը, Սուրբ Հոգին վերցնում է Նրա Խոսքի սկզբունքներն ու դարձնում կյանքի սկզբունքներ՝ գրելով դրանք մեր սրտի տախտակների վրա: Եվ միայն արդեն տրված լույսին հետևողները կարող են հույս փայփայել ստանալ Հոգու հետագա լուսավորությունը: Վկայություններ եկեղեցու համար 5:704, 705:YRPArm 104.5