Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԽՈՍՔԻ ՊԱՐԳԵՎ ՀՈՒԼԻՍ 7

    Խոսքը քարոզիր, վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով և վարդապետությունով։ Բ Տիմոթեոս 4.2:YRPArm 201.1

    Խոսքի զորությունը տաղանդ է, որը պետք է ջանասիրաբար զարգացնել: Աստծուց ստացած բոլոր տաղանդներից ոչ մեկը սրանից ավելի օրհնություն չի կարող լինել: Ձայնով ենք համոզում և հորդորում, դրանով ենք Աստծուն փառաբանում և աղոթում, և դրանով ենք ուրիշներին պատմում Փրկագնողի սիրո մասին: Անկշռադատ ոչ մի բառ չպետք է խոսվի: Ոչ մի չարախոսություն, ոչ մի թեթևամիտ խոսակցություն, ոչ մի դյուրագրգիռ գանգատ կամ պիղծ առաջարկություն չպետք է դուրս գա Քրիստոսին հետևողի շուրթերից:YRPArm 201.2

    Սուրբ Հոգով ներշնչված՝ Պողոս առաքյալը գրում է. «Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից” (Եփեսացիս 4.29): Գեշ խոսք ասվածը չի նշա-նակում միայն նողկալի խոսք: Յուրաքանչյուր արտահայտություն, որը դեմ է սուրբ սկզբունքերին և մաքուր և չպղծված կրոնին, ինքնին գեշ խոսք է: Այն ներառում է անմաքուր ակնարկները և չարի գաղտնի առաջարկները: Եթե անմիջապես դեմը չառնենք, դրանք կարող են տանել մեծագույն մեղքի:YRPArm 201.3

    Յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քրիստոնյայի վրա դրված է գեշ խոսքի ճանապարհն արգելելու պարտականությունը: Երբ մենք ընկերակցում ենք թեթևամիտ խոսակցություններ վարողներին, մեր պարտականությունն է, հնարավորության դեպքում, փոխել խոսակցության թեման: Աստծո շնորհի օգնությամբ մենք պետք է փորձենք բառեր արտասանել կամ թեմա ներկայացնել, որը կուղղի խոսակցությունը շա-հավետ հուն:YRPArm 201.4

    Մեր բառերը պետք է լինեն փառաբանության և երախտագիտության խոսքեր: Եթե միտքն ու սիրտը լիքն են Աստծո սիրով, սա կդրսևորվի խո-սակցության մեջ: Բարդ բան չի լինի փոխանցել այն, ինչը մտնում է մեր հոգևոր կյանքի մեջ: Մեծ մտքերը, ազնիվ ձգտումները, ճշմարտության հստակ ընկալումը, մարդասիրական նպատակները, բարեպաշտության և սրբության ձգտումը պտուղ կբերեն խոսքում, որոնք բացահայտում են սրտի գանձի բնույթը: Երբ Քրիստոսն այդ կերպ բացահայտվի մեր խոս-քում, այն կունենա Նրա համար հոգիներ շահելու զորություն:YRPArm 201.5

    Մենք պետք է Քրիստոսի մասին խոսենք նրանց մոտ, ովքեր Նրան չեն ճանաչում: Մենք պետք է անենք այնպես, ինչպես Քրիստոսն արեց: Որտեղ որ Նա լիներ՝ ժողովարանում, ճանապարհի եզրին, ցամաքից մի փոքր հեռացած նավակի մեջ, փարիսեցիների խնջույքին կամ մաքսավորի սեղանի շուրջ, Նա մարդկանց հետ խոսում էր բարձրագույն կյանքին վերաբերող արժեքների մասին: Ժամանակների նշանները, 1902թ. հուլիսի 2:YRPArm 201.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents