Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՕԺՏՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏԻ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 23

    Եվ Սամարացիների այն քաղաքից շատերը հավատացին Նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայում էր, թե’ Ասեց ինձ բոլորը, ինչ որ գործել էի: Արդ երբ որ Սամարացիները Նրա մոտ եկան, Նրան աղաչեցին, որ իրենց մոտ մնա, և երկու օր մնաց այնտեղ: Եվ էլ շատերը հավատացին Նրան’ Նրա խոսքի համար: Եվ այն կնոջն էլ ասում էին, թե’ Այլևս քո խոսքերի պատճառով չենք հավատում, որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ ճշմարտապես Սա է աշխարհի Փրկիչը’ Քրիստոսը: Հովհաննես 4.39-42:YRPArm 217.1

    Կանայք լավ գործ կարող են իրականացնել Աստծո համար, եթե նախ և առաջ սերտեն խոնարհության թանկագին, կարևորագույն դասերը Քրիստոսի դպրոցում: Նրանք կկարողանան օգուտ տալ մարդկությանը՝ նրանց ներկայացնելով Հիսուսի լիությունը: Երբ եկեղեցու յուրաքանչյուր անդամ գիտակցի իր սեփական անհատական պարտականությունը, երբ նա խոնարհաբար սկսի այն գործը, որը ներկայանում է իր առջև, գործը հաջող կգնա: Աստված ամեն մարդու աշխատանք է տվել համաձայն իր որոշ ունակությունների:YRPArm 217.2

    Հեշտ առաջադրանք չի լինի Տիրոջ համար աշխատելը այս դարում: Բայց որքա՜ն մոլորություններից կարելի է խուսափել, եթե աշխատողները շարունակաբար ապավինեն Աստծուն և պարտաճանաչ կերպով հետևեն Նրա տված ուղիներին: Նա ասում է. «Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհի պես, որ մեզ տրված է. թե մարգարեություն՝ հավատի չափով մարգարեանանք, թե պաշտոն՝ պաշտոնում լինենք. թե մեկը սովորեցնող է՝ վարդապետության մեջ լինի: Թե մխիթարող է՝ մխիթարության մեջ, բաշխողը՝ զվարթությունով, վերակացու դրվածը՝ ջանքով, ողորմողը՝ հոժարությունով» (Հռոմեացիս 12.6-8):YRPArm 217.3

    Սա մի թեմա է, որը պահանջում է մանրակրկիտ, քննադատական ուսումնասիրություն: Շատ սխալներ են թույլ տրվում, որովհետև մարդիկ չեն հետևում այս ցուցումներին: Շատերը, ում վստահված է Տիրոջ համար փոքրիկ աշխատանք կատարելը, շուտով հիասթափվում են և կարծում, թե պետք է լինեն ուսուցիչներ և առաջնորդներ: Նրանք ցանկանում են թողնել իրենց համեստ ծառայությունը, որն իր տեղում նույնքան կարևոր է, որքան ավելի մեծ պարտականությունները: Նրանք, ում հանձնարարված է այցելություններ անել, շուտով կարծում են, թե մեկ ուրիշը կարող է կատարել այդ գործը, մեկ ուրիշը կարող է ասել կարեկցանքի և քաջալերանքի խոսքեր և առաջնորդել մարդկանց խոնարհ և հանդարտ ճանապարհով դեպի Սուրբ Գրքի ճիշտ ընկալումը: Սակայն դա մի գործ է, որը պահանջում է ավելի շատ շնորհ, ավելի մեծ համբերություն և ընդմիշտ աճող իմաստության պաշար: Ձեռագրեր 11.278, 279: YRPArm 217.4