Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՇՐՋԵԼՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՄԱՅԻՍ 16

    Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ ձեզանում բնակված է: Հռոմեացիս 8.11:YRPArm 147.1

    Երկնքի Տեր Աստվածը տվել է Իր Սուրբ Հոգին ժամանակ առ ժամանակ դիպչելու (Բաթլ Քրիկ Քոլեջ) դպրոցի ուսանողներին, որպեսզի նրանք ճանաչեն Նրան իրենց բոլոր ճանապարհներում, որպեսզի Նա կարողանա ուղղորդել նրանց ճամփաները: Երբեմն-երբեմն Սուրբ Հոգու դրսևորումներն այնքան վճռական էին, որ դասերը մոռացվեցին, և մեծագույն Ուսուցիչը, Ում աշխարհը երբևէ ճանաչել է, Իր ձայնը լսելի դարձրեց’ ասելով. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավոր-վածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը’ թեթև» (Մատթեոս 11.28-30):YRPArm 147.2

    Աստված թակում էր սրտի դռները, և ես տեսնում էի, որ Աստծո հրեշ-տակները ներկա էին: Թվում էր, թե ուսուցիչները հատուկ ջանք չէին գործադրում ուսանողների ուշադրությունն Աստծո բաների վրա հրավիրելու համար, այլ Աստված դպրոցում Պահակ ուներ, և թեև Նրա ներկա-յությունն անտեսանելի էր, Նրա ազդեցությունը նկատելի էր: Կրկին ու կրկին դպրոցում սուրբ Պահակի ներկայության նշաններ են եղել: Կրկին ու կրկին Հիսուսի ձայնը խոսել է ուսանողների հետ’ ասելով. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա’ Ինձ հետ” (Հայտնություն 3.20):YRPArm 147.3

    Տերը երկար է սպասել մեծագույն, ճշմարտագույն ուրախությունը սրտին տալու համար: Բոլոր նրանց, ովքեր Նրան են նայում չպառակտված սրտերով, Նա առատորեն կօրհնի: Նրանք, ովքեր նայում են Հիսուսին, ավելի պարզորոշ են տեսնում Նրան որպես իրենց մեղքերի կրող և մեծագույն զոհաբերություն, և ժայռի խոռոչի մեջ են դրվել, որպեսզի տեսնեն Աստծո Գառին, Ով վեր առավ աշխարհի մեղքը: Երբ մենք գի-տակցում ենք Նրա մեծագույն զոհաբերությունը, մեր շուրթերը արտա-բերում են փառքի ամենաբարձր, ամենավսեմ թեմաները: Հատուկ վկա-յություններ կրթության մասին, 77, 78: YRPArm 147.4