Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈՐՀԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒԿ ՀԵՂՈՒՄ ՆՈՅեմբեր 4

    Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, և այն օրը երեք հազարի չափ հոգի ավելացավ: Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հաց կտրելուն և աղոթքներին: Գործք առաքելոց 2.41, 42:YRPArm 325.1

    Ճիշտ է, որ վերջին ժամանակներում, երբ երկրի վրա Աստծո գործն ավարտվի, Սուրբ Հոգու առաջնորդության ներքո նվիրյալ հավատաց-յալների կողմից ցուցադրված ջերմեռանդ ջանքերը կկրեն աստվածային շնորհի հատուկ խորհրդանիշներ: Արևելյան երկրներում սերմնացանի և բերքահավաքի ժամանակ թափվող առաջին և վերջին անձրևի խորհրդանիշով հրեա մարգարեները կանխատեսում էին հոգևոր շնորհի հեղումը Աստծո եկեղեցու վրա անսովոր չափերով: Առաքյալների օրերում Հոգու հեղումն առաջին կամ վաղ անձրևի սկիզբն էր, և արդյունքը փառահեղ էր: Ժամանակների վերջում Հոգու ներկայությունը պետք է լինի ճշմարիտ եկեղեցու հետ:YRPArm 325.2

    Սակայն երկրագնդի բերքահավաքի վերջում խոստացված է առանձնահատուկ հոգևոր շնորհի հեղում եկեղեցին մարդու Որդու գա-լուստին պատրաստելու համար: Հոգու այս հեղումը նմանեցվում է վերջին անձրևին, և այս հավելյալ զորության համար պետք է քրիստոնյաներն իրենց աղաչանքները բարձրացնեն բերքի Տիրոջը «ետքի անձրևի ժամանակ»: Ի պատասխան՝ «Տերը կայծակներ է շինում և անձրև ու տարափ կտա նրանց” (Զաքարիա 10.1): «Անձրև կիջեցնի, առաջի և վերջի անձրև” (Հովել 2.23):YRPArm 325.3

    Եվ այդուհանդերձ, մինչև Աստծո եկեղեցու անդամները չունենան կենդանի կապ ամեն հոգևոր աճի Աղբյուրի հետ, պատրաստ չեն լինի բերքահավաքին: Եվ մինչև նրանց լամպերը չլինեն վառվող և յուղով լի, նրանք կձախողեն հավելյալ օգնություն ստանալը հատուկ կարիքի ժա-մանակ: Գործք առաքելոց, 54, 55:YRPArm 325.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents