Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԻՄԱ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՈՒՆՎԱՐ 29

    Եվ մենք, գործակից լինելով, նաև աղաչում ենք, որ դուք Աստծո շնորհքը զուր տեղը չընդունեք: Որովհետև ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, և փրկության օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկության օր: Բ Կորնթացիս 6.1, 2:YRPArm 35.1

    Եղբայր Պ., դուք հարցնում եք, թե արդյո՞ք չներվող մեղք եք գործել այս կյանքում կամ եկող կյանքում: Ես պատասխանում եմ. Ես չեմ տեսնում նույնիսկ թույլ ապացույց, որ սա այդ դեպքն է: Ի՞նչ է նշանակում մեղք Սուրբ Հոգու դեմ: Դա Սուրբ Հոգու աշխատանքը մտածված կերպով սատանային վերագրելն է: Օրինակ, ենթադրենք, թե մեկը ականատես է դառնում Աստծո Հոգու յուրահատուկ աշխատանքի: Նա ունի համոզիչ ապացույց, որ այդ աշխատանքը ներդաշնակ է Սուրբ Գրքի հետ: Հոգին Իր հերթին վկայում է, որ դա Աստծո աշխատանքն է: Հետո նա, այնուամենայնիվ, ընկնում է գայթակղության մեջ, հպարտությունը, ինք-նավստահությունը կամ բնավորության որևէ այլ չար գիծ ղեկավարում է նրան, և մերժելով այդ գործի աստվածային բնույթի բոլոր ապացույցները՝ նա հայտարարում է, որ այն, ինչը նախկինում ինքն ընդունել է որպես Սուրբ Հոգու ուժ, եղել է սատանայի ուժը:YRPArm 35.2

    Հոգու միջոցով է, որ Աստված աշխատում է մարդու սրտի հետ, և երբ մարդը մտածված կերպով մերժում է Հոգուն և հայտարարում, որ Նա սատանայից է, փակում է այն ուղին, որով Աստված հաղորդակցվում է իր հետ: Մերժելով այն ապացույցը, որն Աստված բարեհաճել է տալ իրեն, նա ծածկում է իր սրտում փայլատակող լույսը, և որպես արդյունք՝ հայտնվում է խավարում: Այսպիսով Քրիստոսի խոսքերն ապացուցվում են. «Ուրեմն, եթե այն լույսը, որ քեզանում է, խավար է, ապա խավարը՝ որքա՞ն ավելի” (Մատթեոս 6.23): Որոշակի ժամանակ, այն մարդիկ, ովքեր գործում են այս մեղքը, կարող են լինել Աստծո զավակներ, սակայն երբ հանգամանքների բերումով պետք է զարգացնեն իրենց բնավորությունը և ցույց տան, թե իրենք ո'ր հոգուց են, կպարզվի, որ գտնվում են թշնամու տարածքում՝ կանգնած նրա սև դրոշի տակ:YRPArm 35.3

    Եղբա'յր իմ, Հոգին այսօր հրավիրում է քեզ: Քո ամբողջ սրտով ե'կ Հիսուսի մոտ: Ապաշխարի'ր քո մեղքերից, խոստովանի'ր Աստծուն, թո'ղ ամեն անիրավություն, և կարող ես յուրացնել Նրա բոլոր խոստումները: «...դեպի Ինձ դարձեք, որ փրկվեք...” (Եսայիա 45.22)՝ ահա Նրա փառավոր հրավերը: Վկայություններ եկեղեցու համար, 5.634:YRPArm 35.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents