Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՕԺՏՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ՝ ՎԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 26

    Ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով և շատ արտասուքով և փորձություններով, որ Հրեաների նենգություններից պատահեցին ինձ, որ ինչպես հետ չպահեցի ոչ մի օգտակար բան, որ չպատմեմ և սովորեցնեմ ձեզ, թե հրապարակներում և թե տան մեջ։ Գործք առաքելոց 20.19, 20:YRPArm 220.1

    Աստված ինձ լուսավորել է, որ գրական ավետարանիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված: Նրանք պետք է իրենց գործն սկսեն’ պատրաստ բացատրելու Սուրբ Գիրքը, և ոչինչ չպետք է ասվի կամ արվի, որը կկապի նրանց ձեռքերը: Եթե նրանք վստահեն Տիրոջը, երբ վայրից վայր են գնում, Աստծո հրեշտակները կշրջապատեն նրանց’ տալով նրանց խոսքեր, որոնք շատ հոգիների լույս, հույս և քաջություն կհաղորդեն: Եթե չլիներ գրական ավետարանչի աշխատանքը, շատերը երբեք չէին լսի ճշմարտության մասին:YRPArm 220.2

    Բոլոր այն պարգևներից, որ Աստված տվել է մարդուն, ոչ մեկն ավելի ազնիվ ու մեծ օրհնություն չէ, որքան խոսքի պարգևը, եթե այն սրբա-գործված է Սուրբ Հոգով: Լեզվի օգնությամբ ենք համոզում կամ հորդորում, դրանով ենք աղոթք անում և փառաբանում Աստծուն, և դրանով ենք փոխանցում Փրկագնողի սիրո մասին խորը մտքեր: Այս գործով գրական ավետարանիչը կարող է ցանել ճշմարտության սերմեր’ պատճառ դառնալով, որ Աստծո Խոսքի լույսը փայլի շատ մտքերի վրա:YRPArm 220.3

    Ես անկեղծորեն հույս եմ փայփայում, որ ոչ մեկը չի ստանա այն տպա-վորությունը, թե գրական ավետարանչությամբ զբաղվելը փոքրացնում է Ավետարանի ծառայողի գործը: Լսեք Պողոս առաքյալի վկայությունը. «Եվ երբ որ եկան նրա մոտ, ասաց նրանց. Դուք գիտեք, որ այն առաջին օրից հետո, որ Ասիա եկա, ինչպես եղա ամեն ժամանակ ձեզ հետ, ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով և շատ արտասուքով և փորձություններով, որ Հրեաների նենգություններից պատահեցին ինձ, որ ինչպես հետ չպահեցի ոչ մի օգտակար բան, որ չպատմեմ և սովորեցնեմ ձեզ, թե’ հրապարակներում, և թե’ տան մեջ: Հրեաներին և Հույներին վկայություն տալով’ ապաշխարել դեպի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալ” (Գործք առաքելոց 20.18-21): Պերճախոս Պողոսը, ում Աստված բացահայտեց Իրեն ընդգծված ձևով, գնում էր տնից տուն մտքի ողջ խոնարհությամբ և շատ արցունքներով և փորձություններով: Տնային ավետարանիչ, 1896թ. նոյեմբերի 1: YRPArm 220.4