Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԵՌԱՆԴՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔ’ ԲԵՌԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ հունիս 22

    Այդ պատճառով հավանել եմ տկարությունների, թշնամանքների, վշտերի, հալածանքների և նեղությունների Քրիստոսի համար, որ երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ: Բ Կորնթացիս 12.10:YRPArm 185.1

    Մարդիկ շատ են կենտրոնանում սեփական փորձությունների և դժվարությունների վրա: Սակայն երբ մոռանան ես-ը և նայեն ուրիշների տառապալից կարիքներին, ժամանակ չեն ունենա ուռճացնելու սեփական վշտերը: Տիրոջ համար արվող եռանդուն աշխատանքը մտքի տկա-րությունների դեղատոմսն է, և այն օգտակար բեռը, որ Քրիստոսը կրել է Իր ողջ ժառանգության համար, կթեթևացնի մեր բեռը, և մեր դժվարու-թյուններն այլևս ընդգծելու արժանի չեն լինի: Ճշմարիտ և ազնիվ աշխա-տանքը մտքին առողջ գործունեություն կհաղորդի՝ մկաններին նույնը տալու միջոցով: Դժբախտությունների և բեռների մշտական առաջացումն է, որ սպանում է: Մենք պետք է ունակ լինենք կրելու ամենօրյա պարտականությունների լարվածությունը: Վաղվա օրվա պատասխա-նատվության մեծագույն ճնշումը թողնենք այն ժամանակվա համար, երբ պետք է դա վերցնենք:YRPArm 185.2

    Այժմ մեզ կոչ է արվում սովորել, որպեսզի կարողանանք անել այն գործը, որն Աստված հանձնարարել է մեզ, և դա չի ջախջախի մեր կյանքը: Ամենախոնարհներն էլ կարող են բաժին ունենալ աշխատանքում, ինչպես նաև պարգևատրման օրը, երբ թագադրությունը տեղի ունենա, և Քրիստոսը՝ մեր Փաստաբանն ու Փրկագնողը, դառնա Իր փրկագնածների Թագավորը: Մենք այժմ պետք է անենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ մեր անձը նվիրաբերելու Աստծուն: Մենք կարիք չունենք ամենահզոր, ամենատաղանդավոր և ամենաուսյալ մարդկանց՝ այս ժամանակի ճշմարտությունը ներկայացնելու համար, այլ այնպիսիների, ովքեր ունեն Աստծո և Հիսուս Քրիստոսի գիտությունը, ում Նա ուղարկել է: Անձնական բարեպաշտությունը կորակավորի յուրաքանչյուր աշխատողի, քանի որ Սուրբ Հոգին առաջնորդում է նրան, և այս ժամանակվա ճշմարտությունը դառնում է զորություն, որովհետև նրա առօրյա մտքերն ու բոլոր գործողությունները գնում են Քրիստոսի հետ նույն գծով: Նրա մեջ ապրում է Քրիստոսը, իսկ Քրիստոսի հետ միացած խոնարհ հոգին ուժ է, և նրա աշխատանքը՝ մնայուն: Թող որ Տերն օգնի մեզ հասկանալ Իր աստվածային կամքը և կատարել այն սրտանց, աննահանջ, և կլինի ուրախություն Տիրոջ մեջ: Տնային ավետարանիչ, 1897թ. նոյեմբերի 1:YRPArm 185.3