Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՇՈՂԱՑՈՂ ԼՈՒՅՍԸ ՕԳՈՍՏՈՍ 30

    Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները, որ Տերումն են ննջում այսուհետև, այո, Հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն, և նրանց գործերը գնում են նրանց հետևից: Հայտնություն 14.13:YRPArm 256.1

    Վերջին օրերին մեր ժողովրդին առատ լույս է տրվել: Իմ կյանքը շա-րունակվի թե ոչ, իմ գրվածքները մշտապես կխոսեն, և դրանց գործը կլինի առաջ գնալն այնքան ժամանակ, որքան կյանքը շարունակվի: Իմ գրվածքները պահպանվում են աշխատասենյակում’ թղթապանակի մեջ, և երբ ես այլևս չլինեմ, այս խոսքերը, որոնք ինձ տրվել են Տիրոջից, դեռևս կապրեն և կխոսեն մարդկանց հետ: Բայց իմ ուժը դեռևս պահպանվում է, և ես հույս ունեմ շարունակել իրականացնել ավելի օգտակար աշխատանք: Հնարավոր է ապրել մինչև Քրիստոսի գալուստը, սակայն եթե հանկարծ չապրեմ, հավատում եմ, որ իմ մասին կասվի. «Երանելի են այն մեռելները, որ Տերումն են ննջում այսուհետև, այո, Հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն, և նրանց գործերը գնում են նրանց հետևից»:YRPArm 256.2

    Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն Իր սիրո երաշխավորու-թյան համար, և որ ամեն օր ունեմ Նրա առաջնորդությունն ու ուղղոր-դումը: Ես շատ զբաղված եմ գրելով: Վաղ առավոտյան և ուշ երեկոյան ես գրում եմ այն բաները, որոնք Աստված բացում է իմ առջև: Իմ գործի նպատակն է պատրաստել մի ժողովուրդ, ով կկանգնի Տիրոջ օրը: Քրիս-տոսի խոստումը հաստատ է: Ժամանակը կարճ է: Մենք պետք է աշխա-տենք, արթուն կենանք և սպասենք Տեր Հիսուսին: Մեզ կոչ է արվում լինել հաստատուն, անսասան, ամեն ժամանակ ավելի առաջանալ Տիրոջ գործում: Մեր բոլորի հույսերի հիմքը Քրիստոսն է:YRPArm 256.3

    Վերանայո՞ւմ է արդյոք մեր ժողովուրդն անցյալը, ներկան և ապագան, մինչ այն բացահայտվում է աշխարհի առաջ: Արդյո՞ք նրանք ու-շադրությամբ ականջ են դնում իրենց տրված նախազգուշացումներին: Արդյո՞ք մեր այսօրվա ամենամեծ անհանգստությունը մեր կյանքը զտելն ու մաքրագործելն է, և այն, որ մենք պետք է արտացոլենք աստվածայինի նմանությունը: Սա պետք է լինի բոլոր նրանց փորձառությունը, ովքեր միանում են այն խմբին, ովքեր լվացված և մաքրված են Գառի արյամբ: Նրանք պետք է հագնեն Քրիստոսի արդարությունը: Նրա անունը պետք է գրված լինի նրանց ճակատներին: Ընտիր լուրեր 1.55, 56:YRPArm 256.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents