Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՂԹԱՆԱԿ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ դեկտեմբեր 25

    Արդ որովհետև մանկունքն արյունի և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ Իր մահով խափանի մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահի վախով իրենց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին: Եբրայեցիս 2.14, 15:YRPArm 377.1

    Մարդու անկումով ողջ երկինքը համակվեց վշտով, և Հիսուսի սիրտն զգացվեց, լցվեց անսահման կարեկցանքով կորած աշխարհի, կործանված մարդկության նկատմամբ: Նա տեսավ մեղքի և թշվառության մեջ խրված մարդուն, և գիտեր, որ նա չունի բարոյական զորություն ինքնուրույն հաղթահարելու իր նենգ թշնամու ուժը: Աստվածային սիրով և գթասրտությամբ Նա եկավ երկիր՝ պայքարելու մեր փոխարեն, որովհետև միայն Նա կարող էր պարտության մատնել ախոյանին: Նա եկավ մարդուն Աստծո հետ միավորելու, ապաշխարող հոգուն աստվածային ուժ տալու և մսուրից մինչև Գողգոթա անցնելու այն ճանապարհը, որով պետք է անցներ մարդը’ յուրաքանչյուր քայլափոխի լինելով մարդու համար կատարյալ օրինակ, թե նա ինչպես պետք է վարվի, Իր բնավորությամբ ներկայացրեց, թե ինչպես մարդը կարող է վերափոխվել, եթե միավորվի աստվածայինի հետ:YRPArm 377.2

    Սակայն շատերն ասում են, թե Հիսուսը մեզ նման չէր, թե Նա այնպիսին չէր, ինչպիսին մենք ենք այս աշխարհում, որ Նա աստվածային բնույթ ուներ, հետևաբար մենք չենք կարող հաղթահարել բոլոր խոչընդոտներն այնպես, ինչպես Ինքը հաղթահարեց: Սակայն սա ճիշտ չէ, «որովհետև բնավ հրեշտակների ձեռք չէ տալիս, այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս: ... Որովհետև Ինքը որ չարչարվեց և փորձվեց, կարող է օգնություն տալ փորձվողներին» (Եբրայեցիս 2.16-18): Քրիստոսը գիտի մեղավորի փորձությունները, Նա գիտի նրա գայթակղությունները: Նա Իր վրա վերցրեց մեր բնությունը, Նա փորձվեց ամեն ինչում, ինչպես մենք ենք փորձվում: Նա ողբաց, Նա տխրության մարդ էր’ ծանոթ վշտի հետ:YRPArm 377.3

    Որպես մարդ՝ Նա ապրեց երկրի վրա: Որպես մարդ՝ Նա համբարձվեց երկինք: Որպես մարդ՝ Նա մարդկանց փոխարինողն է: Որպես մարդ՝ Նա ապրեց մեզ համար միջնորդություն կատարելու համար: Որպես մարդ՝ Նա կգա կրկին արքայական զորությամբ և փառքով ընդունելու նրանց, ովքեր սիրում են Իրեն, և ում համար Նա այժմ տեղ է պատրաստում: Մենք պետք է ուրախանանք և երախտապարտ լինենք, որ Աստված «մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհս արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որ սահմանեց» (Գործք առաքելոց 17.31): Աստվածաշնչի արձագանք, 1892թ. նոյեմբերի 1, մաս 6:YRPArm 377.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents