Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԳՈՐԾԻՔՆԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ հունիս 9

    Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված մեծացրեց: Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը: Ա Կորնթացիս 3.6, 7:YRPArm 172.1

    Հզոր ուժեր կան աշխարհը շարժելու համար: Գողգոթայի խաչը հար-գանքի է արժանացնում Քրիստոսին հավատացողների ուժերը, որպեսզի նրանք գործիքներ լինեն հոգիների փրկության գործում: Մարդկային ջանքերը պետք է միավորվեն աստվածայինի հետ, իսկ գործի արդյունա-վետությունը պետք է երկնքից գա: Մենք պետք է լինենք Աստծո գործա-կիցները: Տերն է Խոսքն ընդունելու համար կանանց և տղամարդկանց սրտերը բացողը, իսկ Սուրբ Հոգին Խոսքն արդյունավետ է դարձնում:YRPArm 172.2

    ճշմարտությունը ստացածներն ունեն այն հավատը, որը տանում է վճռական որոշումների, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին: Այսպիսով ճշմարտությունը սրբագործող է: Դրա վերափոխող ուժն արտացոլվում է բնավորության վրա: Երբ այն ընդունվում է հոգու ներքին սրբարան, չի կարող մակերեսային գործ անել՝ թողնելով սիրտը չվերափոխված: Այն չի արթնացնում միայն զգացմունքները՝ մերժելով դատաստանն ու կամքը, այլ մտնում է էության ամենախորքերը և ողջ լինելիությունը բերում ներդաշնակության մեջ:YRPArm 172.3

    Այժմ ճշմարտապես դարձի եկածի աշխատանքն արդյունք է տալիս: Նա պետք է աշխատի ինչպես Քրիստոսն էր աշխատում: Այսուհետ նա պետք է ապրի ոչ թե իր, այլ ամբողջովին Տիրոջ համար: Աշխարհը կորցրեց նրան, քանի որ նրա կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ: Սա նշանակում է, որ այլևս ես-ը չունի գերազանցություն: Գողգոթայի խաչից փայլող լույսը պահում է նրան իր պայծառ շողերի ներքո, և Հոգին վերցրել է Քրիստոսի բաներից և բացահայտել դրանք նրան այնպիսի գրավիչ լույսի ներքո, որ վերափոխող ազդեցություն է ունեցել նրա սովորությունների և գործերի վրա՝ ցույց տալով, որ նա նոր արարած է Քրիստոս Հիսուսում: Նա գնահատում է ամեն մի լուման ոչ թե իր սեփական ախորժակն ու ցանկությունները փառաբանելու, ոչ թե հողում թաքցնելու, այլ դրանով բարին անելու, ճշմարտության համար հոգիներ շահելու, Քրիստոսի արքայությունը կառուցելու համար: Նա հաճույք է ստանում այն նույն բանից, ինչից և Քրիստոսը՝ հոգիներին փրկված տեսնելուց: Ինչո՞ւ ենք մենք այսքան քիչ բան անում մարդկանց փրկության համար, երբ այնքա՜ն շատ բան կա անելու: Ինչո՞ւ ենք մենք այսքան քիչ բան անում կանանց, տղամարդկանց և երեխաներին Քրիստոսի մոտ բերելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. հոկտեմբերի 6:YRPArm 172.4