Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍԻՐՏԸ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ Է ՓեՏՐՎԱՐ 9

    Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ, և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք և Իմ դատաստանները պահեք և նրանց կատարեք։ Եզեկիել 36.26, 27:YRPArm 47.1

    Թող որ մարդու սիրտը լինի Սուրբ Հոգու բնակատեղին: Թող որ Քրիստոսի խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, հանգիստ գտնի ձեր սրտերում, և Նրա շնորհի վերափոխող զորությունը աշխատի ձեր կյան-քում և դարձնի ձեզ փառքի պալատներին հարմար: Սակայն եթե ուղեղը, նյարդերն ու մկաններն աշխատում են ես-ի համար, դուք Աստծուն և երկինքը չեք դարձնում ձեր կյանքի առաջնայնությունը: Անհնար է Քրիս-տոսի շնորհը հյուսել ձեր բնավորության մեջ, եթե դուք ձեր ողջ եռանդն աշխատեցնում եք աշխարհի համար:YRPArm 47.2

    Կարող եք հաջողակ լինել ձեր փառքի համար երկրում գանձեր դիզելու գործում, սակայն «ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը” (Մատթեոս 6.21): Հավիտենությանն առնչվող հարցերը կմղվեն երկրորդ պլան: Դուք կարող եք մասնակցել երկրպագության արտաքին ձևերին, սակայն ձեր ծառայությունը գարշելի կլինի երկնքի Աստծուն: Դուք չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային: Կա'մ ձեր սիրտը կնվիրեք և ձեր կամքը կհանձնեք Աստծուն, կա'մ ձեր բոլոր ջանքերը կտաք աշխարհի ծառայությանը: Աստված անտարբեր ու թույլ ծառայություն չի ընդունում:YRPArm 47.3

    «Մարմնի ճրագն աչքն է, արդ երբ որ աչքդ պարզ է, բոլոր մարմինդ էլ լուսավոր կլինի” (Ղուկաս 11.34): Եթե աչքը մեկ ուղղությամբ է նայում, եթե այն ուղղված է դեպի երկինք, երկնքի լույսը կլցնի հոգին, և երկրային արժեքները կդառնան անկարևոր և անհրապույր: Սրտի ցանկությունները կփոխվեն, և Հիսուսի հորդորներն ուշադրություն կգրավեն: Դուք կսկսեք գանձեր դիզել երկնքում: Ձեր մտքերը կուղղվեն դեպի հավերժության մեծագույն պարգևները: Ձեր բոլոր ծրագրերը կկառուցվեն ապագա, անմահ կյանքի հույսով: Դուք կձգվեք դեպի ձեր գանձերը: Դուք չեք հետևի աշխարհի հետաքրքրություններին, այլ ձեր բոլոր որոնումներում ձեր լուռ հարցադրումը կլինի. «Տե'ր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունվարի 24:YRPArm 47.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents