Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՔՐԻՍՏՈՍԱՆՄԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓեՏՐՎԱՐ 18

    Որովհետև դուք մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Կողոսացիս 3.3:YRPArm 56.1

    Հիսուսն է կատարյալ օրինակը: Մեր ես-ին հաճոյանալու և սեփական ճանապարհներ որոնելու փոխարեն’ եկեք փորձենք արտացոլել Նրա պատկերը: Նա բարի էր և քաղաքավարի, կարեկցող ու քնքուշ: Արդյո՞ք մենք նման ենք Նրան: Ձգտո՞ւմ ենք արդյոք անուշաբույր դարձնել մեր կյանքը բարի գործերով: Մենք կարիք ունենք Քրիստոսի պարզության: Վախենում եմ, որ շատ դեպքերում մեր սրտի տիրապետումը վերցնում է կարծր ու անզգամ մի հոգի, որն ընդհանրապես նման չէ աստվածային Հոգուն: Այս թուջե սկզբունքը, որը փայփայվել է շատերի կողմից, և որը նույնիսկ ընդունվել է որպես առաքինություն, պետք է հեռացվի, որպեսզի մենք կարողանանք սիրել մեկս մյուսին, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ:YRPArm 56.2

    Բավարար չէ, որ մենք միայն դավանենք հավատը, հարկավոր է ավելին, քան պարզապես անվանական հավանությունն է: Պետք է լինի իսկական գիտություն, իսկական փորձ ճշմարտության սկզբունքներում, ինչպես Հիսուսում է: Սուրբ Հոգին պետք է աշխատի ներսում’ ներկայացնելով այս սկզբունքները հստակ գիտակցության ուժեղ լույսի ներքո, որպեսզի գիտակցենք դրանց ուժն ու վերածենք իրական կյանքի: Միտքը պետք է հնազանդ լինի ազատության արքայական օրենքին, օրենք, որը մարդկանց սրտերին ներգործում է Սուրբ Հոգու միջոցով և պարզ է դարձնում գիտակցությանը: Մեղքի արտաքսումը պետք է լինի մարդու կողմից’ գործի դնելով իր ազնվական իշխանությունը: Միակ ազատությունը, որը սահմանափակ կամքը կարող է զգալ, Աստծո կամքի հետ ներդաշանկության մեջ լինելն է’ համապատասխանելով այն պայմաններին, որոնք մարդուն դարձնում են աստվածային բնության հաղորդակից, հեռու փախչելով աշխարհի մեջ ցանկությունից բխող ապականությունից:YRPArm 56.3

    Մարդու բանվորությունը խեղաթյուրվում, այլանդակվում է մեղքի պատճառով և արմատապես տարբերվում է Արարչի ձեռքից դուրս եկած առաջին մարդու բնավորությունից: Հիսուսն առաջարկում է վերցնել մարդու այլասերվածությունն ու մեղքը և փոխարենը նրան տալ Իր սեփական բնավորության գեղեցկությունն ու գերազանցությունը: Նա պարտավորվում է նորոգել հոգին ճշմարտության միջոցով: Սխալը չի կարող իրականացնել վերածննդի այս գործը, այդ պատճառով մենք պետք է ճշմարիտը կեղծից տարբերակող հոգևոր տեսողություն ունենանք’ չընկնելու թշնամու որոգայթը: Ռևյու ընդ Հերալդ, 1885թ. նոյեմբերի 24:YRPArm 56.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents