Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՇՈՒՐԹԵՐԸ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԵՆ ՓեՏՐՎԱՐ 10

    Եվ նրանով դիպավ իմ բերանին և ասաց. ահա սա դիպավ քո շրթունքներին, և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքը քավվեց: Եսայիա 6.7:YRPArm 48.1

    Իր երկնային պարգևներով Աստված առատապես ապահովել է Իր ժողովրդին: Երկրային ծնողն իր զավակին չի կարող տալ սրբագործված բնավորություն: Նա ի զորու չէ փոխանցել երեխային իր բնավորությունը: Միայն Աստված կարող է վերափոխել մեզ: Քրիստոսը փչեց Իր աշակերտների վրա և ասաց. «Առեք Սուրբ Հոգին” (Հովհաննես 20.22): Սա երկնքի մեծագույն պարգևն է: Քրիստոսն Իր Հոգու միջոցով նրանց հաղորդակից դարձրեց Իր սեփական սրբությանը: Նա օժտեց նրանց Իր զորությամբ, որպեսզի նրանք հոգիներ շահեն Ավետարանի համար: Դրանից հետո Քրիստոսը կապրի նրանց ունակություններում և կխոսի նրանց խոսքերով: Նրանց տրված էր առավելություն՝ իմանալու, որ դրանից հետո իրենք և Նա մեկ են լինելու: Նրանք պետք է փայփայեն Նրա սկզբունքները և կառավարվեն Նրա Հոգով: Նրանք այլևս չպետք է հետևեն իրենց ճանապարհին, չպետք է խոսեն իրենց բառերը: Այն բառերը, որոնք նրանք կխոսեն, պետք է դուրս գան սրբագործված սրտից և արտաբերվեն սրբագործված շուրթերից: Նրանք այլևս չպետք է ապրեն իրենց եսասիրական կյանքով. Քրիստոսը պետք է ապրի նրանցում և խոսի նրանց միջոցով: Նա նրանց կտա այն փառքը, որն ունի Հոր հետ, որպեսզի Ինքն ու նրանք մեկ լինեն Աստծո մեջ:YRPArm 48.2

    Տեր Հիսուսը մեր մեծագույն Քահանայապետն է, մեր Փաստաբանը երկնային դատարաններում: Այն հանդիսավոր դիրքը, որով մենք կանգնել ենք Նրա առջև որպես երկրպագուներ, չի գնահատվում: Մեր ներկայիս և ապագա բարօրության համար մենք պետք է հասկանանք այս հարաբերությունը: Եթե մենք Նրա զավակներն ենք, մենք կապված ենք միմյանց քրիստոնեական եղբայրության աղերսներով’ սիրելով իրար այնպես, ինչպես Նա սիրեց մեզ՝ միավորված սուրբ հարաբերություններում նրանց հետ, ում մաքրել է Գառի արյունը: Քրիստոսով կապված լինելով Աստծո մեջ’ մենք պետք է սիրենք իրար ինչպես եղբայրներ:YRPArm 48.3

    Փառք Աստծուն, որ ունենք Քահանայապետ՝ Հիսուսը, Աստծո Որդին, Ով երկնքում է: Քրիստոսը չմտավ ձեռքերով կառուցված սրբարան, այլ մտավ երկինք, որպեսզի այժմ հանուն մեզ լինի Աստծո ներկայության մեջ: Իր սեփական արյան արժանիքներով Նա մեկընդմիշտ մտավ երկնային սրբարանը՝ ձեռք բերելով հավիտենական փրկագնում մեզ համար: Վեհաժողովի օրաթերթ, 1899թ. հոկտեմբերի 1, չորրորդ եռամսյակ: YRPArm 48.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents