Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՄԽԻԹԱՐԻՉԸ ՏԱԼԻՍ Է ՆԵՐՇՆՉՎԱԾ ԽՈՐՀՈՒՐԴ ՕԳՈՍՏՈՍ 9

    Որովհետեւ շատ նեղությունից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով, ոչ թե որ տրտմեք, այլ որ իմ սերը գիտենաք, որը ես առատորեն ունեմ ձեզ վրա: Բ Կորնթացիս 2.4:YRPArm 235.1

    Երբ ես գնացի Կոլորադո, այնքան էի անհանգստացած ձեզ համար, որ, չնայած թուլությանս, գրեցի շատ էջեր, որոնք պետք է կարդացվեին ձեր ճամբարային հանդիպման ժամանակ: Թույլ և դողալով՝ ես արթնացա դեռ լույսը չբացված, ժամը 3-ին՝ ձեզ գրելու համար: Աստված խոսում էր հողեղենի միջոցով: Դուք կարող եք ասել, որ այս հաղորդակցությունն ընդամենը մի նամակ էր: Այո, դա նամակ էր, սակայն դրդված Աստծո Հոգուց՝ ձեր մտքին բերելու բաներ, որոնք ցույց էին տրվել ինձ: Իմ գրած նամակներում, իմ կրած վկայություններում ես ձեզ ներկայացնում եմ այն, ինչ Տերը ներկայացրել է ինձ: Ես թղթի վրա չեմ գրում հոդված՝ ար-տահայտելով բացառապես իմ սեփական գաղափարները: Դրանք այն են, ինչ Աստված բացահայտել է ինձ տեսիլքում’ գահից փայլատակող լույսի թանկագին ճառագայթներ:YRPArm 235.2

    Ո՞ր ձայնը կընդունեք որպես Աստծո ձայն: Տերը պահեստային ի՞նչ զորություն ունի՝ ձեր սխալներն ուղղելու և ցույց տալու համար ձեր ըն-թացքն այնպես, ինչպես այն կա: Ի՞նչ զորություն պետք է աշխատի եկեղեցում: Եթե հրաժարվում եք հավատալ, մինչև տարակուսանքի բոլոր ստվերներն ու կասկածի բոլոր հնարավորությունները հեռանան, ապա երբեք չեք հավատա: Կատարյալ գիտություն պահանջող կասկածը երբեք իր տեղը չի զիջի հավատին: Հավատը հիմնվում է վկայության, ոչ թե ցուցադրման վրա: Տերը պահանջում է մեզանից հնազանդվել պարտա-վորվածության ձայնին, երբ մեր շուրջն այդքան շատ ձայներ կան, որոնք մեզ հրահրում են հետևել հակառակ ընթացքի: Մեզանից պահանջվում է ջանասեր ուշադրություն՝ տարբերակելու այն ձայնը, որը գալիս է Աստծուց: Մենք պետք է դիմադրենք հակումներին, նվաճենք դրանք և հնազանդվենք խղճի ձայնին առանց փոխզիջման գնալու, որ դրա հուշումները, կամքի և ազդակների վերահսկողությունը չդադարեն:YRPArm 235.3

    Տիրոջ խոսքը գալիս է բոլոր նրանց, ովքեր չեն ընդդիմանում Նրա Հո-գուն՝ վճռելով չլսել և չհնազանդվել: Այս ձայնը լսվում է նախազգուշա-ցումներում, խորհուրդներում, հանդիմանության մեջ: Դա Իր ժողովրդին ուղղված Տիրոջ լույսի լուրն է: Եթե մենք սպասենք ավելի բարձր կոչերի և ավելի լավ հնարավորությունների, լույսը կարող է վերցվել, իսկ մենք կմնանք խավարում: Ընտիր լուրեր 1.27, 28:YRPArm 235.4