Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՔՐԻՍՏՈՍԻՆ ՔԱՐՈԶԵԼԸ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ ԵՎ ՀՐԱՇՔՆԵՐԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈՒԼԻՍ 16

    Ուրեմն ի՞նչ է, եղբայրներ, երբ որ մեկտեղ ժողովվեք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, հայտնություն ունի, լեզու ունի, թարգմանություն ունի. ամենը շինության համար լինի։ Ա Կորնթացիս 14.26:YRPArm 210.1

    Մեծ գործ կա անելու մեր աշխարհում: Տղամարդիկ և կանայք պետք է դարձի գան, և ոչ թե լեզուների պարգևով կամ հրաշքներ գործելով, այլ խաչված Քրիստոսին քարոզելով: Ինչո՞ւ հետաձգենք աշխարհն ավելի լավը դարձնելու ջանքերը: Ինչո՞ւ սպասենք ինչ-որ հրաշքների, թանկարժեք միջոցների կիրառման: Ինչքան էլ համեստ լինի ձեր ոլորտը, ինչքան աննշան՝ ձեր աշխատանքը, եթե աշխատեք Փրկչի ուսմուքի հետ ներդաշնակ, Նա կբացահայտի Իրեն ձեր միջոցով, և ձեր ազդեցությունը հոգիներ կբերի Նրա մոտ: Նա կպատվի հեզերին և խոնարհներին, ովքեր ջանասիրաբար փորձում են ծառայություն մատուցել Իրեն: Ինչ էլ որ մենք անում ենք, և անկախ նրանից, թե որտեղ ենք աշխատում՝ խանութում, դաշտում թե գրասենյակում, պետք է ջանքեր գործադրենք հոգիներ փրկելու համար:YRPArm 210.2

    Մենք պետք է ցանենք բոլոր ջրերի կողքին՝ պահելով մեր հոգիներն Աստծո սիրո մեջ, աշխատելով, քանի դեռ ցերեկ է, օգտագործելով մեզ վստահված միջոցները Տիրոջ ծառայության մեջ: Ինչ որ անելու լինենք, պետք է անենք զվարթությամբ, ինչ զոհաբերություն էլ որ մեզ կոչ արվի անել, պետք է անենք ուրախությամբ: Քանի որ ցանում ենք բոլոր ջրերի կողքին, պետք է գիտակցենք՝ «առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի” բառերի ճշմարտացիությունը (Բ Կորնթացիս 9.6):YRPArm 210.3

    Մենք ամեն ինչ պարտական ենք շնորհին, գործուն շնորհին: Շնորհով է իրականանում մեր փրկագնումը, մեր վերածնունդը և մեր որդեգրումը Հիսուս Քրիստոսի ժառանգությանը: Թող որ Նրա շնորհը բացվի մյուսներին:YRPArm 210.4

    Փրկիչը վերցնում է նրանց, ում համարում է պատրաստ փոփոխման, և օգտագործում է նրանց Իր սեփական անվան փառքի համար: Նա օգտագործում է այն նյութը, որի կողքով ուրիշները կանցնեին, և աշ-խատում է բոլոր նրանց մեջ, ովքեր կնվիրեն իրենց Իրեն: Նա հրճվում է արտաքուստ անհույս նյութը վերցնելով, նրանց, ում սատանան նվաս-տացրել է և ում միջոցով գործել է, և դարձնում է նրանց Իր շնորհի առարկա: Նա ուրախանում է տառապանքից և անհնազանդների վրա գալիք ցասումից նրանց ազատելուց: Նա իր զավակներին դարձնում է Իր գոր-ծակալներն Իր աշխատանքի իրականացման հարցում, և դրա հաջողու-թյան մեջ, նույնիսկ այս կյանքում, նրանք թանկագին պարգևատրում են գտնում: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. հունվարի 5:YRPArm 210.5