Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԱՌԻ ԱՐՅՈՒՆՈՎ դեկտեմբեր 26

    Եվ նրանք հաղթեցին նրան’ Գառի արյունով և իրենց վկայության խոսքով, և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ: Հայտնություն 12.11:YRPArm 378.1

    Եկեք խորհենք մեր Փրկչի կյանքի և տառապանքների մասին, որ կրեց մեր փոխարեն, և հիշենք, որ եթե չենք ցանկանում կրել փորձություններ, դժվարություններ և լինել հակամարտության մասնակից, եթե չենք կամենում լինել Քրիստոսի հաղորդակիցները Նրա տառապանքների մեջ, մենք արժանի չենք լինի Նրա աթոռին նստելու:YRPArm 378.2

    Մենք ամեն ինչ ունենք մեր հզոր թշնամու հետ հակամարտությունը հաղթելու համար և ոչ մի վայրկյան չպետք է տեղի տանք նրա գայ-թակղություններին: Մենք գիտենք, որ մեր սեփական ուժերով անհնար է հաջողության հասնել, բայց քանի որ Քրիստոսն Իրեն խոնարհեցրեց և Իր վրա վերցրեց մեր բնությունը, Նա ծանոթ է մեր կարիքներին, և Ինքն անձամբ կրել է ամենածանր փորձությունները, որ մարդը երբևէ ստիպված կլինի կրել: Նա նվաճել է թշնամուն’ նրա առաջարկություններին դիմակայելով, որպեսզի մարդիկ սովորեն, թե ինչպես պետք է լինել նվա-ճողներ: Նա հագավ մեր մարմնի պես մարմին և ամեն առումով կրեց այն տառապանքները, որոնք մարդն էր կրելու, և շատ ավելին: Մեզ երբեք բաժին չեն հասնի Քրիստոսի տառապանքները, քանի որ Քրիստոսի վրա դրված էր ոչ թե մեկ մարդու, այլ ողջ աշխարհի մեղքը: Նա կրեց ստորացում, հանդիմանություն, տառապանք և մահ, որպեսզի մենք, հետևելով Իր օրինակին, կարողանանք ժառանգել ամեն ինչ:YRPArm 378.3

    Քրիստոսը մեր օրինակն է, սուրբ և կատարյալ օրինակը, որը տրվել է մեզ հետևելու համար: Մենք երբեք չենք կարող հավասարվել օրինակին, սակայն մենք կարող ենք նմանվել Նրան մեր կարողությունների չափով: Երբ մենք ընկնում ենք և անօգնական տառապում մեղքի հանցավորության գիտակցումով, երբ խոնարհեցնում ենք մեզ Աստծո առաջ ճշմարիտ ապաշխարությամբ և զղջումով, երբ ջերմեռանդ աղոթք ենք բարձրացնում առ Աստված Քրիստոսի անունով, մենք նույնքան վստահությամբ կընդունվենք Հոր կողմից, որքան անկեղծությամբ ամբողջովին հանձնենք մեզ Աստծուն: Մեր հոգու ամենախորքերում պետք է գիտակցենք, որ մեր մեջ և մեզնից դուրս արված մեր բոլոր ջանքերը միանգամայն ապարդյուն կլինեն, քանի որ միայն Նվաճողի անունով և զորությամբ մենք կարող ենք հաղթողներ լինել: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. փետրվարի 5: YRPArm 378.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents