Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՀՈՒԼԻՍ 9

    Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով: Եվ հավատքով աղոթքը կփրկի այն հիվանդին, և Տերը վեր կկացնի նրան: Եվ եթե մեղք գործած լինի, կթողվի նրան: Հակոբոս 5.14, 15:YRPArm 203.1

    Հիվանդություններ բժշկելու Քրիստոսի զորությունն անցյալում հայտնվել է ուշագրավ ձևով: Նախքան մենք կօրհնվեինք հաստատու-թյուններով, որտեղ հիվանդները կարող էին օգնություն ստանալ տա-ռապանքներից, ջանադիր բուժմամբ և հավատքով առ Աստված կա-տարված եռանդուն աղոթքով երբեմն ամենաանհույս թվացող դեպքերն անգամ հաջողությամբ են պսակվել: Այսօր Տերը տառապյալներին հրա-վիրում է հավատալ Իրեն: Մարդու կարիքն Աստծո հնարավորությունն է:YRPArm 203.2

    «Եվ այն տեղից դուրս գնաց, եկավ Իր հայրենիքը, և Նրա աշակերտները Նրա հետևից գնում էին: Եվ որովհետև շաբաթ էր, սկսեց ժողովարանի մեջ սովորեցնել, և շատերը լսելով զարմանում էին և ասում. Սրան որտեղի՞ց է այս բաները, կամ սա ի՞նչ իմաստություն է, որ տրված է Սրան, որ այսպիսի զորություններ էլ են լինում Սրա ձեռքով: Չէ՞ որ Սա է հյուսնը, Մարիամի որդին, Հակոբի և Հովսեսի և Հուդայի և Սիմոնի եղբայրը, և չէ՞ որ Դրա քույրերն այստեղ մեզ մոտ են: Եվ Նրա վրա գայթակղվում էին: Հիսուսն էլ նրանց ասաց. Մի մարգարե անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի և իր ազգականների և իր տան մեջ: Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի զորություն անել, բայց միայն մի քանի հիվանդների վրա ձեռք դրեց և բժշկեց» (Մարկոս 6.1-5):YRPArm 203.3

    Հիվանդներին հատկացված մեր բոլոր բժշկությունների հետ մեկտեղ պարզ և համառ աղոթք պետք է արվի բժշկության օրհնության համար: Մենք պետք է հիվանդներին մատնանշենք կարեկից Փրկչի և’ ներելու, և’ բժշկելու Նրա զորությունը: Նրա գթառատ կանխատեսության շնորհիվ նրանք կարող են բժշկվել: Մատնանշեք տառապյալներին երկնային դա-տարանի իրենց Փաստաբանին: Ասացեք նրանց, որ Քրիստոսը կբժշկի հիվանդներին, եթե նրանք ապաշխարեն և դադարեն ոտնահարել Աստծո օրենքը: Կա Փրկիչ, Ով կբացահայտի Իրեն մեր առողջարաններում՝ փրկելու համար նրանց, ովքեր իրենց ամբողջովին կհանձնեն Նրան: Տա-ռապյալները կարող են միանալ ձեզ աղոթքում՝ խոստովանելով իրենց մեղքերը և ստանալով ներում: Ձեռագրեր 8.267, 268:YRPArm 203.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents