Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՄԵԾ ԲԱՆԵՐ հոկտեմբեր 21

    Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեց մեզ: Ա Կորնթացիս 2.12:YRPArm 310.1

    Պատճառը, որ Աստծո շնորհի առատությունները չեն հոսում մարդկանց վրա, այն չէ, որ Աստծո կողմից կա որևէ սահմանափակում: Նրա պարգևն աստվածային է: Նա այն տվել է ազատ կերպով, ինչը մարդիկ չեն գնահատում, որովհետև չեն սիրում ստանալ: Եթե բոլորը ցանկանային ստանալ, բոլորը լցված կլինեին Հոգով: Գոհանալով փոքրիկ օրհնություններով’ մենք որակազրկում ենք մեզ Հոգին անսահմանափակ լիարժեքությամբ ստանալու համար: Մենք շատ հեշտությամբ ենք բա-վարարվում մակերեսային ալիքներով, մինչդեռ ունենք Աստծո Հոգու խորը ներգործության ակնկալիքի առավելությունը: Ակնկալելով քիչ’ ստանում ենք քիչ:YRPArm 310.2

    Սուրբ Հոգու գործի անհրաժեշտությունը պետք է գիտակցեն բոլորը: Մինչև Հոգին չընդունվի և չփայփայվի որպես Քրիստոսի ներկայացուցիչ, Ում գործը մարդուն ամբողջությամբ նորոգելն ու սրբագործելն է, մարդկանց վստահված կարևորագույն ճշմարտությունը կկորցնի մտքի վրա ունեցած իր զորությունը: Մեզ համար բավարար չէ ճշմարտության գիտություն ունենալը: Մենք պետք է քայլենք և աշխատենք սիրով’ հա-մապատասխանեցնելով մեր կամքն Աստծո կամքին: Սա անողների մասին Աստված հայտարարում է. «Ես կտամ Իմ օրենքները նրանց մտքի մեջ և նրանց սրտերի վրա կգրեմ նրանք” (Եբրայեցիս 8.10): Վերափոխման այս գործում Աստված է հզոր, ամենակարող ներգործող կողմը: Իր Սուրբ Հոգով Նա գրում է Իր սուրբ օրենքը սրտերի վրա:YRPArm 310.3

    Այսպիսով վերականգնվում է մարդու և Աստծո միջև հարաբերությունը: «Ես պիտի լինեմ նրանց Աստված”, ասում է Նա, «Եվ նրանք պիտի Ինձ համար ժողովուրդ լինեն” (տե'ս Ելից 6.7, Երեմիա 31.33): «Չկա Իմ բնույթի որևէ հատկանիշ, որ Ես առատորեն չտամ, որպեսզի մարդը կարողանա բացահայտել Իմ պատկերը”: Երբ մենք թույլ ենք տալիս, որպեսզի Աստված իրականացնի Իր կամքը մեր մեջ, չպետք է օթևան տանք որևէ մեղքի: Վերամշակող վառարանում ամբողջ խարամը կվառվի:YRPArm 310.4

    Երբ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ, Նա նման էր բուռն և հզոր քամու: Հոգին տրված չէր որևէ չափաբաժնով, քանի որ Նա լցրեց աշա-կերտների նստած ողջ տարածքը: Այդպես Նա կտրվի նաև մեզ, երբ մեր սրտերը պատրաստ լինեն Նրան ընդունել: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. հունիսի 10:YRPArm 310.5