Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՂԻՍԵ ՍեՊՏեՄԲեՐ 13

    Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր’ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված: Եվ Եղիսեն ասաց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա: Դ Թագավորաց 2.9:YRPArm 271.1

    Եղիսե մարգարեի փորձից արժեքավոր դասեր կարող ենք քաղել: Եղիսեն ընտրված էր Աստծուց որպես Եղիայի օգնական, և փորձելու ու փորձության միջոցով ցույց տվեց, որ արժանի էր այդ վստահությանը: Նա կամենում էր լինել այնպիսին և անել այնպես, ինչպես որ Տիրոջը հաճո կլիներ: Նա չէր փորձում խուսափել նույնիսկ ամենահամեստ ծառա-յությունից. նույնքան հավատարիմ էր և’ փոքր պարտականություններ կատարելիս, և’ մեծ պատասխանատվություն կրելիս: Նա մշտապես փափագում էր ծառայել այն դիրքերում, որտեղ Տերը կնշանակեր իրեն, որքան էլ դա տհաճ լիներ իր բնական հակումներին: Եվ ամեն քայլափոխի նա սովորում էր խոնարհության և ծառայության դասեր:YRPArm 271.2

    «Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված: Եվ Եղիսեն ասաց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»: Նա աշխարհային պատիվ չխնդրեց, ոչ էլ երկրի մեծատոհմիկների մեջ բարձր դիրք: Այն, ինչը նա ցանկանում էր, Հոգու կրկնակի չափաբաժինն էր’ տրված նրան, ում Աստված պատրաստվում էր պատվել երկրից վերցնելով: Նա գիտեր, որ միմիայն Եղիայի վրա իջած Հոգու կրկնակի չափաբաժինը կարող էր իրեն օգնել լրացնելու այն տեղը, որն զբաղեցնում էր Եղիան. չէ՞ որ Եղիան ուներ տարիքի փորձառություն և իմաստություն, որը ոչ մի կերպ չի կարող փոխանցվել երիտասարդներին:YRPArm 271.3

    Երբ Տերն Իր կանխատեսությամբ ճիշտ է համարում Իր գործից վերցնել նրանց, ում Ինքն օժտել է իմաստությամբ, Նա օգնում և զորացնում է նրանց փոխարինողներին, եթե նրանք նայեն Իրեն օգնության համար և քայլեն Իր ճանապարհներով: Հնարավոր է, որ նրանք իրենց նախորդներից անգամ ավելի իմաստուն լինեն, որովհետև կարող են օգուտ քաղել նրանց փորձից և իմաստություն՝ նրանց սխալներից:YRPArm 271.4

    Տերը յուրահատուկ կերպով հոգ է տանում Իր եկեղեցու մասին: Նրանք, ովքեր իմաստություն կխնդրեն Նրանից, կլինեն աշխարհի լույսը, որը գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում: Ձեռագրեր 114, 1901թ.:YRPArm 271.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents