Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՊՈՂՈՍ ՍեՊՏեՄԲեՐ 27

    Բայց վեր կաց և ոտքերիդ վրա կանգնիր, որովհետև նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա և վկա լինելու այն բաներին, որ դու տեսար, և այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ: Գործք առաքելոց 26.16:YRPArm 285.1

    Այն լուրջ մեղադրանքը, որ տրվեց Պողոսին Անանիայի հետ հանդիպման ժամանակ, ծանրացավ նրա սրտին: Երբ ի պատասխան «Սավուղ եղբայր, վեր նայիր” հրավերի’ Պողոսն առաջին անգամ նայեց այս բարեպաշտ մարդու դեմքին, Անանիան Սուրբ Հոգու ներգործության տակ նրան ասաց. «Մեր հայրերի Աստված առաջուց քեզ ընտրեց, որ Նրա կամքը ճանաչես, և այն Արդարին տեսնես, և Նրա բերանից ձայն լսես: Որովհետև Նրա համար վկա կլինես բոլոր մարդկանց առաջ այն բաների համար, որ տեսար և լսեցիր: Եվ հիմա ինչո՞ւ ես ուշանում, վեր կաց մկրտվիր և քո մեղքերը լվա Տիրոջ անունը կանչելով» (Գործք առաքելոց 22.13-16):YRPArm 285.2

    Այս բառերը ներդաշնակ էին Իր’ Հիսուսի խոսքերի հետ, Ով Սողոսին Դամասկոսի ճանապարհին հանդիպելիս հայտարարեց. «Որովհետև նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա և վկա լինելու այն բաներին, որ դու տեսար, և այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ, որ ազատեմ քեզ այդ ժողովրդից և հեթանոսներից, որոնց մեջ Ես հիմա քեզ ուղարկում եմ’ նրանց աչքերը բացելու և խավարից դեպի լույսը դարձնելու, և սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն առնեն’ ինձ հավատալով” (Գործք առաքելոց 26.16-18):YRPArm 285.3

    Երբ Պողոսն իր սրտում խորհում էր այս բաների մասին, ավելի ու ավելի լավ էր հասկանում «Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքով» (Եփեսացիս 1.1) իր կանչվածության իմաստը: Նրա կանչվածությունը գալիս էր «ոչ թե մարդկանցից և ոչ թե մարդու ձեռքով, այլ Հիսուս Քրիս-տոսի և Հայր Աստծո ձեռքով» (Գաղատացիս 1.1): Իր առջև դրված գործի մեծությունը ստիպեց նրան ավելի խորն ուսումնասիրել Սուրբ Գիրքը, որպեսզի կարողանա քարոզել Ավետարանը «ոչ թե խոսքի իմաստությամբ, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը» (Ա Կորնթացիս 1.17), «այլ Հոգու և զորության ապացուցությամբ», որպեսզի բոլոր լսողների հավատը «մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով» (Ա Կորնթացիս 2.4, 5): Ռևյու ընդ Հերալդ, 1911թ. մարտի 30: YRPArm 285.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents