Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՉԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ ապրիլ 22

    Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար և լույս’ իմ ճանապարհի համար: Սաղմոս 119.105:YRPArm 122.1

    Սրբագործությունն զգացմունքների երջանիկ թռիչք չէ, ոչ էլ մի ակն-թարթի աշխատանք. այն ամբողջ կյանքի գործ է: Եթե մեկը հայտարարում է, որ Տերը սրբագործել և սրբացրել է իրեն, այս օրհնության մասին նրա հայտարարության ապացույցը կերևա հեզության, համբերության, երկայնամտության, ճշմարտացիության և սիրո պտուղներում: Եթե այն մարդկանց ստացած օրհնությունը, ովքեր հայտարարում են, թե սրբա-գործվել են, առաջնորդում է նրանց հիմնվել մի հատուկ զգացմունքի վրա, և նրանք հայտարարում են, որ Սուրբ Գիրքն ուսումնասիրելու կարիք չկա Աստծո բացահայտված կամքն իմանալու համար, ապա այդ ենթադրյալ օրհնությունը կեղծ է, քանի որ դրա կրողին առաջնորդում է ապավինել սեփական չսրբագործված հույզերին և երևակայությանը և ականջները փակել Աստծո ձայնի առաջ, որը գալիս է Նրա Խոսքից:YRPArm 122.2

    Նրանք, ովքեր հայտարարում են, թե ունեն Հոգու հատուկ դրսևորում և վկայություն, և որ իրենց բոլոր մեղքերը թողնված են, ինչո՞ւ են եզրակաց-նում, որ կարող են մի կողմ դնել Աստվածաշունչն ու այսուհետ միայնակ քայլել: Երբ հարց ենք տալիս մարդկանց, ովքեր հայտարարում են, թե ակն-թարթորեն սրբագործվել են, թե արդյո՞ք ուսումնասիրում են Սուրբ Գիրքը, ինչպես Հիսուսն է իրենց պատվիրել, և կամ միգուցե կա հավելյալ ճշմար-տություն, որ կարող են ընդունել, նրանք պատասխանում են. «Աստված Իր կամքը մեզ հայտնում է ուղղակիորեն՝ հատուկ նշանների և հայտնություն-ների միջոցով, և մենք կարող ենք մի կողմ դնել Աստվածաշունչը»:YRPArm 122.3

    Հազարավոր մարդիկ մոլորության մեջ են ընկնում’ վստահելով յուրա-հատուկ հույզերի և անտեսելով Աստծո Խոսքը: Նրանք իրենց տունը չեն կառուցում միակ ապահով և վստահելի հիմքի’ Աստծո Խոսքի վրա: Այն կրոնը, որն ուղղված է բանական արարածներին, կտա իր իսկության ողջա-միտ վկայությունները, քանի որ սրտում և բնավորության մեջ կդիտարկվեն ընդգծված արդյունքներ: Քրիստոսի շնորհն ի ցույց կդրվի նրանց առօրյա կյանքում: Մենք կարող ենք հարցնել մարդկանց, ովքեր հայտարարում են, թե սրբագործված են. «Հոգու պտուղն ի հայտ գալի՞ս է ձեր կյանքում: Ի ցույց դնո՞ւմ եք դուք արդյոք Քրիստոսի հեզությունն ու խոնարհությունը, և բացահայտո՞ւմ եք այն փաստը, որ ամեն օր սովորում եք Քրիստոսի դպրոցում’ ձևավորելով ձեր կյանքը Նրա անեսասեր կյանքի օրինակով”:YRPArm 122.4

    Երկնքի Աստծո հետ մեր կապի լավագույն ապացույցը մեզանից յուրաքանչյուրի համար այն է, որ մենք պահում ենք Նրա պատվիրանները: Առ Քրիստոսն ունեցած մեր հավատի ամենալավ ապացույցը ես-ին չվստահելն ու Աստծուց կախված լինելն է: Քրիստոսում կենալու մեր միակ վստահելի ապացույցը Նրա պատկերի արտացոլումն է: Երբ անում ենք սա, վկայում ենք, որ սրբագործված ենք ճշմարտության միջոցով, քանի որ ճշմարտությունն օրինակ է ծառայում մեր առօրյա կյանքում: Ժամանակների նշանները, 1895թ. փետրվարի 28: YRPArm 122.5