Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՔԻՑ ԶԱՏ ՉԻ ՏՐՎՈՒՄ ապրիլ 20

    Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան և մեծ նշաններ և հրաշքներ կտան մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին: Մատթեոս 24.24:YRPArm 120.1

    Մոլորության այս օրերում ամեն մեկը, ով հաստատվել է ճշմարտության մեջ, պետք է պայքարի սուրբերին տրված հավատի համար: Սատանայի առեղծվածային աշխատանքում կարելի է տեսնել սխալների մեծ բազմազանություն, որոնք, եթե հնարավոր լիներ, կմոլորեցնեին նաև ընտրյալներին և նրանց կշեղեին ճշմարտությունից: Հարկավոր կլինի նաև դիմակայել մարդկային իմաստությանը’ ուսյալ մարդկանց իմաստությանը, ովքեր, ինչպես փարիսեցիները, Աստծո օրենքի ուսուցիչներ են, սակայն իրենք չեն ենթարկվում օրենքին: Հարկավոր կլինի դիմակայել մարդկային տգիտությանն ու հիմարությանը, որոնք կհանդիպեն նոր հրաշալի զգեստ հագած տարանջատված տեսությունների տեսքով, տեսություններ, որոնց դիմակայելն ավելի ու ավելի բարդ կլինի, քանի որ իմաստ չունեն:YRPArm 120.2

    Կլինեն կեղծ երազներ և կեղծ տեսիլքներ, որոնք իրենց մեջ ճշմար-տության մասնիկ կպարունակեն, սակայն կհեռացնեն իսկական հավատից: Տերը մարդկանց սկզբունք է տվել, որը նրանց կուղղորդի. «Օրենքին ու վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20): Եթե նրանք նսեմացնում են Աստծո օրենքը, եթե ուշադրություն չեն դարձնում Նրա կամքին, որը բացահայտված է Նրա Հոգու վկայություններում, նրանք խաբեբաներ են: Նրանք կառավարվում են ազդակներով և տպավորություններով’ կար-ծելով, թե վերջիններս Սուրբ Հոգուց են, և դրանք համարում են ավելի վստահելի, քան Ներշնչված Խոսքը: Նրանք հայտարարում են, որ ամեն մի միտք ու զգացողություն Հոգու տպավորությունն է, և երբ դրանք հիմ-նավորում են ոչ Սուրբ Գրքով, հայտարարում են, որ ունեն ավելի վստահելի բան: Սակայն մինչ մտածում են, թե առաջնորդվում են Աստծո Հոգով, իրականում հետևում են սատանայի մշակած պատրանքին: Ընտիր լուրեր 2.98, 99:YRPArm 120.3

    Սատանան կաշխատի ամենանուրբ կերպով’ մարդկային հորին-վածքները հրեշտակների հանդերձներով ներկայացնելու համար: Բայց Խոսքի լույսը փայլատակում է բարոյական խավարի մեջ, և Աստվածա-շունչը երբեք չի փոխարինվի հրաշքների ցուցադրությամբ: Ճշմարտու-թյունը պետք է ուսումնասիրել, այն պետք է որոնել ինչպես թաքնված գանձ: Հրաշալի լուսավորությունը Խոսքից զատ կամ էլ դրա փոխարեն չի տրվի: Կառչեք Խոսքին, ստացեք հաստատուն Խոսքը, որը մարդկանց իմաստուն կդարձնի փրկության վերաբերյալ: Ընտիր լուրեր 2.100:YRPArm 120.4