Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՊԱՏՐԱՍՏ՝ ՏԱԼՈՒ ՄԵՐ ՀՈՒՅՍԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ապրիլ 25

    Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեք և միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի: Ա Պետրոս 3.15:YRPArm 125.1

    Սա այն է, ինչը մենք պետք է տեսնենք, եթե կապված ենք Աստծո հետ: Աստված ցանկանում է, որպեսզի կախված լինենք Իրենից, և ոչ թե մարդկանից: Նա ուզում է, որ մենք նոր սիրտ ունենանք, և այդժամ Նա մեզ լույսի բացահայտումներ կտա Աստծո գահից: Մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր դժվարության դեմ, և երբ մի վիճահարույց հարց է ծագում, արդյո՞ք պետք է մարդու մոտ գնանք նրա կարծիքը հարցնելու և դրա հիման վրա մեր եզրակացությունը կազմելու համար: Ո'չ, պետք է գնանք Աստծո մոտ, ասենք Նրան՝ ինչ ենք ցանկանում, վերցնենք մեր Աստվածաշունչն ու փնտրենք մեր հարցի պատասխանը, ինչպես կփնտրենք թաքնված գանձը:YRPArm 125.2

    Մենք բավականաչափ չենք խորանում ճշմարտության մեր որոնումներում: Ներկա ճշմարտությանը հավատացող ամեն մի մարդուց կպա-հանջվի տալ պատճառաբանությունն այն հույսի, որն իրենում է: Աստծո մարդիկ կկանչվեն թագավորների, արքայազների, ղեկավարների և աշ-խարհի մեծամեծ մարդկանց առաջ կանգնելու, և նրանք պետք է վստահ լինեն, որ ճիշտ գիտեն, թե որն է ճշմարտությունը: Նրանք պետք է լինեն վերստին ծնված տղամարդիկ և կանայք: Աստված Իր Սուրբ Հոգու միջոցով մի ակնթարթում ձեզ ավելի շատ բան կարող է սովորեցնել, քան դուք կարող եք սովորել երկրի մեծամեծ մարդկանցից: Տիեզերքը հետևում է երկրում կատարվող պայքարին: Անսահման գնով Աստված յուրաքանչյուր մարդու տվել է հնարավորություն իմանալու այն ամենն, ինչը նրան իմաստուն կանի փրկության համար: Ի՜նչ անհամբերությամբ են հրեշ-տակները նայում տեսնելու, թե ով կօգտվի այս հնարավորությունից:YRPArm 125.3

    Երբ Աստծո ժողովրդին ինչ-որ լուր է ներկայացվում, նրանք չպետք է ընդդիմանան դրան. նրանք պետք է դիմեն Աստվածաշնչին, համեմատեն այն օրենքի և վկայության հետ, և եթե այն չանցնի այդ ստուգարքը, ուրեմն ճիշտ չէ: Աստված ցանկանում է, որ մեր միտքն ընդլայնվի: Նա կամենում է Իր փառքը դնել մեզ վրա: Ամեն օր կարող ենք բարի գործերի տոն ունենալ, որովհետև Աստված ի զորու է բացել երկնքի ողջ գանձարանը մեզ համար: Մենք պետք է մեկ լինենք Քրիստոսի հետ, ինչպես Նա մեկ է Հոր հետ, և Հայրը կսիրի մեզ, ինչպես սիրում է Իր Որդուն: Մենք կարող ենք ակնկալել նույն օգնությունը, ինչ ուներ Քրիստոսը, կարող ենք ամեն արտակարգ իրավիճակի համար ուժ ունենալ, քանի որ Աստված կլինի մեր առաջին գծի և թիկունքի Պաշտպանը: Ընտիր լուրեր 1.415, 416: YRPArm 125.4