Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՌԱՋՆՈՐԴ’ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՕԳՈՍՏՈՍ 10

    Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեք այսօր ձեզ համար, թե ո՞րն եք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ Ամորհացիների աստվածներին, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք. բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու: Հեսու 24.15:YRPArm 236.1

    Ես առանձնահատուկ հետաքրքրություն եմ զգում այս համաժողովի (1901 թվականի Վեհաժողովի նիստ) ընթացքի և որոշումների նկատմամբ այն ամենի վերաբերյալ, ինչ պետք է արվեր տարիներ առաջ, և հատկապես տասը տարի առաջ, երբ մենք հավաքվել էինք համաժողովի ժամանակ, և Աստծո Հոգին և զորությունն այցելեցին մեր հավաքը’ վկայելով, որ Աստված պատրաստ էր աշխատել Իր ժողովրդի համար, եթե նրանք ենթարկվեին աշխատանքային կարգին:YRPArm 236.2

    Այն ժամանակ ինձ տրված լույսն այն էր, որ այս ժողովուրդն ավելի բարձր պետք է կանգնի, քան որևէ այլ ժողովուրդ այս երկրի երեսին, որ նրանք հավատարիմ ժողովուրդ են լինելու, ժողովուրդ, ով ճիշտ կերպով կներկայացնի ճշմարտությունը: Նրանց կյանքում բացահայտված ճշմարտության սրբագործող զորությունը պետք է առանձնացներ նրանց աշխարհից: Նրանք պետք է կանգնեին բարոյական արժանապատվու-թյամբ’ ունենալով այնպիսի սերտ կապ երկնքի հետ, որ Իսրայելի Տեր Աստվածը նրանց տեղ տար երկրի վրա:YRPArm 236.3

    Տարեցտարի միևնույն հաստատումն էր արվում, սակայն ժողովրդին վեհացնող սկզբունքները գործի չէին դրվում: Աստված նրանց հստակ լույս է տվել, թե ինչ պետք է անեն, և ինչ չպետք է անեն, սակայն նրանք հեռանում են այդ լույսից, և ես զարմանում եմ, որ մենք այսքան բարգա-վաճում ենք, ինչպես այսօր: Դա Աստծո մեծագույն ողորմությամբ է, ոչ թե մեր արդարության, այլ որ Նրա անունը չանարգվի աշխարհում:YRPArm 236.4

    Աստծո Խոսքը պետք է լինի մեր ուղեցույցը: Ուշադրության արժա-նացրե՞լ եք արդյոք Խոսքը: Վկայությունները ոչ մի դեպքում չպետք է զբաղեցնեն Խոսքի տեղը: Դրանք պետք է ձեզ բերեն այդ անտեսված Խոսքին, որպեսզի ուտեք Քրիստոսի խոսքերը, որպեսզի սնվեք դրանցով, որ կենդանի հավատով հիմնվեք նրա վրա, ինչով սնվում եք: Եթե ապրում եք Քրիստոսին և Նրա Խոսքին հնազանդ, դուք ուտում եք կյանքի ծառի տերևները, որոնք ազգերի բժշկության համար են: Վեհաժողովի օրաթերթ, 1901թ. ապրիլի 3: YRPArm 236.5