Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՎՍՏԱՀԵԼՈՎ ՆՐԱ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ապրիլ 14

    Իմաստուն արա ինձ, որ Քո օրենքը պահեմ և նրան կատարեմ բոլոր սրտով։ Սաղմոս 119.34:YRPArm 114.1

    Հայտնության դաշտով մեկ շաղ են տրված երկնային ճշմարտության, խաղաղության և ուրախության հիասքանչ աղբյուրները: Ուրախության ցայտաղբյուրները հասանելի են յուրաքանչյուր որոնողի: Ներշնչված Խոսքը, որի շուրջ սիրտը խորհում է, կլինի ինչպես կենարար շիթ, որը դուրս է ցայտում կյանքի ջրի գետից: Մեր Փրկիչն աղոթեց, որպեսզի Իր հետևորդների միտքը բաց լինի’ ըմբռնելու Սուրբ Գիրքը: Երբ մենք աղոթ-քով ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, Սուրբ Հոգին մեր կողքին է’ բացահայտելու մեր կարդացած բառերի իմաստը: Այն մարդը, ում միտքը լուսավորված է Աստծո Խոսքի բացահայտումներով, հետո ոչ միայն կզգա, որ ավելի ջանասիրաբար պետք է փորձի ըմբռնել Խոսքը, այլ որ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ գիտությունները: Նա կզգա, որ կանչված է Հիսուս Քրիստոսում բարձր կոչման:YRPArm 114.2

    Ինչքան սերտորեն մարդը կապված լինի ողջ գիտելիքի և իմաստության Աղբյուրի հետ, այնքան շատ կզգա կարիքը առաջ գնալու մտավոր և հոգևոր ձեռքբերումների մեջ: Աստծո Խոսքի բացահայտմանը մշտապես հաջորդում է մարդու ունակությունների բացահայտումն ու ընդգծված ուժեղացումը, որովհետև Նրա Խոսքի հայտնությունը լույս է տալիս: Նայելով մեծագույն ճշմարտություններին’ մարդու միտքը վեհանում է, զգացմունքները մաքրագործվում և զտվում են, քանի որ Աստծո Հոգին Աստծո ճշմարտության միջոցով արթնացնում է անկենդան ունակու-թյունները և ձգում է հոգին դեպի երկինք:YRPArm 114.3

    Վերցրեք ձեր Աստվածաշունչն ու ներկայացեք ձեր երկնային Հորը’ ասելով. «Լուսավորիր ինձ, սովորեցրու ինձ ճշմարտությունը”: Տերն ու-շադրություն կդարձնի ձեր աղոթքին, և Սուրբ Հոգին ճշմարտությունը կհասցնի ձեր սրտին: Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը’ դուք կամրանաք հավատում: Շատ կարևոր է մշտապես ուսումնասիրել Աստծո Խոսքը’ միտքը պաշարելով Աստծո ճշմարտություններով: Դուք կարող եք բա-ժանվել քրիստոնյաների ընկերակցությունից, հայտնվել մի վայրում, որտեղ չեք ունենա Աստծո զավակների հետ շփման առավելությունը: Հարկավոր է, որ ձեր սրտում թաքցրած ունենաք Աստծո Խոսքի գանձերը, որպեսզի դիմադրության հանդիպելիս կարողանաք Սուրբ Գրքով ստուգել ամեն ինչ: Աստվածաշնչի արձագանք, 1892թ. հոկտեմբերի 15:YRPArm 114.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents