Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ հոկտեմբեր 27

    Ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևացնի, որովհետև կրակով պիտի հայտնվի, և ամեն մեկի գործը թե ինչպես է, կրակը կփորձի: Ա Կորնթացիս 3.13:YRPArm 316.1

    Ամեն ինչի վերջը շատ մոտ է: Աստված ներգործում է ամեն մտքի վրա, որը բաց է ստանալու Նրա Սուրբ Հոգու ներգործությունը: Նա լրաբերներ է ուղարկում՝ նախազգուշացնելու բոլոր վայրերում ապրողներին: Աստված ստուգում է Իր եկեղեցիների նվիրվածությունը և Հոգու առաջնորդությանը հանձնվելու նրանց ցանկությունը: Գիտությունը պետք է աճի: Երկնքի լրաբերները պետք է վազեն մերթ այստեղ, մերթ այնտեղ'ամեն հնարավոր ձևերով փորձելով նախազգուշացնել մարդկանց գալիք դատաստանի մասին և ներկայացնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության բարի լուրը: Արդարության չափանիշը պետք է մեծարվի: Աստծո Հոգին ներգործում է մարդկանց սրտերի վրա, և նրանք, ովքեր արձագանքում են Նրա ազդեցությանը, կդառնան աշխարհի լուսատուներ: Նրանց կարելի է տեսնել ամենուր՝ այլոց իրենց ստացած լույսը հաղորդելիս, ինչպես նրանք արեցին Սուրբ Հոգու հեղումից հետո Պենտեկոստեի օրը: Եվ քանի որ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրենց լույսը փայլի, նրանք ավելի ու ավելի են ստանում Հոգու զորությունից: Երկրագունդը լուսավորված է Աստծո փառքով:YRPArm 316.2

    Սակայն ինչպիսի՜ տխուր պատկեր: Նրանք, ովքեր չեն հանձնվում Սուրբ Հոգու ազդեցությանը, շուտով կկորցնեն այն օրհնությունը, որն ստացել էին երկնային ճշմարտությունն ընդունելիս: Նրանք ընկնում են սառը, անհոգի ձևականության մեջ, նրանք կորցնում են կորչող հոգիների նկատմամբ անհանգստությունը, նրանք «թողել են իրենց առաջին սերը”: Եվ Քրիստոսն ասում է նրանց. «Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար և զղջա և առաջի գործերն արա, ապա թե ոչ՝ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես» (Հայտնություն 2.5): Նա կվերցնի Իր Սուրբ Հոգին եկեղեցուց և կտա Հոգին ուրիշներին, ովքեր կգնահատեն Իրեն:YRPArm 316.3

    Չկա ավելի մեծ ապացույց, որ մեծագույն լույսն ստացածները չեն գնահատում այդ լույսը, քան մերժումը, որով թույլ չեն տալիս իրենց փայլով լուսավորվել խավարում գտնվողներին, և նվիրում են իրենց ժամանակն ու եռանդը տոներին, ծեսերին ու արարողություններին: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հուլիսի 16:YRPArm 316.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents