Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է ՓեՏՐՎԱՐ 8

    Եվ ձեր մտքի հոգով նորոգվեք, և նոր մարդին հագնեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով և սրբությունով։ Եփեսացիս 4.23, 24:YRPArm 46.1

    Մարդկանց մեջ աստվածային պատկերը վերականգնելու ծրագրի շրջանակներում նախասահմանվել էր, որ Սուրբ Հոգին դիպչի մարդկանց մտքերին և լինի Աստծո ներկայությունը, իրականացնի կռող ազդեցություն մարդու բնավորության մեջ: Ճշմարտությունն ընդունելով’ մարդիկ դառնում են նաև Քրիստոսի շնորհի ընդունող և նվիրաբերում են իրենց սրբագործված մարդկային ունակությունները այն գործին, որով Քրիստոսն էր զբաղվում. մարդիկ դառնում են Աստծո գործընկերները: Մարդկանց Աստծո գործակալները դարձնելու համար է, որ ճշմարտությունը հասցվել է նրանց ընկալմանը: Սակայն ես ցանկանում եմ հարց առաջադրել եկեղեցուն. արդյո՞ք համապատասխանում եք այս նպատակին: Իրականացրե՞լ եք արդյոք Աստծո ծրագիրն աստվածային ճշմարտությունը տարածելու հարցում’ ամենուր սփռելով այդ ճշմարտության թանկարժեք գանձերը:YRPArm 46.2

    Ի՞նչ կմտածեն Աստծո հրեշտակները, երբ նայեն Քրիստոսի եկեղեցուն, քրիստոնյաներին, և տեսնեն, թե որքան դանդաղ են գործում նրանք բարոյական խավարում խորտակված աշխարհին ճշմարտության լույսը հաղորդելու գործում, մինչդեռ հայտարարում են, թե Քրիստոսի հետևորդներն են: Երկնային բանական էակները գիտեն, որ խաչն է ձգողության մեծագույն կենտրոնը, գիտեն, որ խաչի միջոցով է, որ ընկած մարդը կարող է քավություն ստանալ և միավորվել Աստծո հետ: Երկնային փաստաբանները նայում են ձեզ վրա, որ հայտարարում եք, թե ընդունել եք Քրիստոսին որպես ձեր անձնական Փրկիչ, և սպասում են, որ խավարի մեջ խորասուզվածներին հասցնեք Աստծո փրկության լուրը: Նրանք անհամբեր են, որպեսզի իմացնեք Սուրբ Հոգու հեղման կարևորությունը, որպեսզի այս աստվածային գործակալության աշխատանքի շնորհիվ մեղքից այլասերված և պղծված մարդկանց մտքերը հիասթափվեն սատանայի ստերից և ներկայացումներից և դառնան դեպի Քրիստոսը’ որպես իրենց միակ հույս և անձնական Փրկիչ:YRPArm 46.3

    Քրիստոսն ասում է. «Ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք. և ձեր պտուղը մնա” (Հովհաննես 15.16): Որպես Քրիստոսի դեսպան’ ես կխնդրեի բոլորին, ովքեր կարդում են այս տողերը, ուշադրություն դարձնել, քանի դեռ կանչը կա. «Եթե Նրա ձայնը լսեք, մի’ խստացնեք ձեր սրտերը» (Եբրայեցիս 4.7): Առանց րոպե իսկ կորցնելու’ հարց տվեք ինքներդ ձեզ. «Ո՞վ եմ ես Քրիստոսի համար: Ո՞վ է Քրիստոսն ինձ համար: Ո՞րն է իմ գործը: Ինչպիսի՞ն է այն պտուղը, որը ես բերում եմ”: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. փետրվարի 12:YRPArm 46.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents