Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳՈՒ ՏԱՃԱՐԸ ՓեՏՐՎԱՐ 3

    Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստծուց ունեք. և ձերինը չեք։ Որովհետև մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են: Ա Կորնթացիս 6.19, 20:YRPArm 41.1

    Մարդու իշխանությունից դուրս և նրա ուժերից վեր մի ուժ պետք է աշխատի նրա հետ, որպեսզի նրա բնավորության կառուցման գործում կիրառվեն ամուր գերաններ: Մարդու ներքին սրբարանում պետք է իշխի Աստծո ներկայությունը: «Կամ ի՞նչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն էք. Ինչպես Աստված ասաց, թե նրանցում կբնակվեմ, և նրանցում ման կգամ. և նրանց Աստված կլինեմ, և նրանք’ Իմ ժողովուրդ” (Բ Կորնթացիս 6.16): «Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք» (Ա Կորնթացիս 3.16, 17):YRPArm 41.2

    «Որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով ունենք մոտենալը Հոր մոտ։ Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ’ առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ Նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով, որ Նրանում դուք էլ Նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Հոգով” (Եփեսացիս 2.18-22):YRPArm 41.3

    Մարդն ինքնուրույն չի կարող իրեն Սուրբ Հոգու բնակատեղի սարքել. մինչև որ չլինի մարդու կամքի և Աստծո կամքի համագործակցություն, Տերը նրա համար ոչինչ անել չի կարող: Տերը Մեծագույն Վարպետն է, և քանի դեռ մարդը չի համագործակցում աստվածային Վարպետի հետ, երկնային շինությունը չի կարող ավարտին հասցվել: Ողջ զորությունն Աստծունն է, և ողջ փառքը պետք է տրվի Աստծուն, և այսուհանդերձ, ամբողջ պատասխանատվությունը մնում է մարդու վրա, քանի որ Աստված չի կարող ոչինչ անել առանց մարդու համագործակցության: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. հոկտեմբերի 25:YRPArm 41.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents