Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    դեկտեմբեր 1 4 ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՐԿՆՔԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ դեկտեմբեր 14

    Ասում եմ ձեզ, թե այսպես ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան թե իննսունինն արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ: Ղուկաս 15.7:YRPArm 366.1

    Սատանայի գործակալները մշտապես պայքարում են մարդու մտքին տիրելու համար: Սակայն Աստծո հրեշտակներն անդադար աշխատում են’ ուժեղացնելով այն մարդկանց թույլ ձեռքերը և հաստատելով նրանց թույլ ծնկները, ովքեր դիմում են Աստծո օգնությանը: Աստծո յուրաքանչյուր զավակի տրված է հետևյալ խոստումը. «Խնդրեք, և կտրվի ձեզ, որոնեք, և կգտնեք, դուռը թակեք, և կբացվի ձեզ, որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի» (Մատթեոս 7.7, 8):YRPArm 366.2

    Տերն ունեցել է անկեղծ զավակներ, ովքեր Իր հետ ուխտ են կապել զոհաբերության միջոցով: Նրանք չեն շեղվել իրենց ազնվությունից: Նրանք իրենց պահպանել են անբիծ ու անարատ և առաջնորդվել են կյանքի Լույսով’ տապալելով թշնամու չար մտադրությունները: Արդյո՞ք այժմ մարդիկ կիրականացնեն իրենց դերը սատանային հակառակվելու գործում: Եթե նրանք անեն դա, նա, անկասկած, կհեռանա նրանցից: Հրեշտակները, ովքեր ձեզ համար կանեն այն, ինչ դուք չեք կարող անել ինքնուրույն, սպասում են ձեր համագործակցությանը: Նրանք ակնկալում են, որ դուք կպատասխանեք Քրիստոսի կանչերին: Մոտեցեք Աստծուն և միմյանց: Մեծ ցանկությամբ, լուռ աղոթքով, սատանային ընդդիմանալով’ դրեք ձեր կամքը Աստծո կամքի կողքին: Եթե ունենաք չարին ընդդիմանալու միասնական ցանկություն և անկեղծ աղոթեք. «Ազատիր ինձ փորձություններից», դուք ուժ կստանաք օրվա համար:YRPArm 366.3

    Երկնային հրեշտակների գործն է մոտենալ հոգնած, փորձություններ տարած և տառապող մարդկանց: Նրանք աշխատում են երկար և անխոնջ’ փրկելու նրանց հոգիները, ում համար Քրիստոսը մահացավ: Եվ երբ մարդը գնահատում է այդ առավելությունը, երբ գնահատում է իրեն ուղարկված երկնային օգնությունը, արձագանքում է Սուրբ Հոգու ներգործությանը, դնում է իր կամքը Քրիստոսի կամքի կողքին, հրեշտակները լուրը տանում են երկինք: Վերադառնալով երկնային պալատներ’ նրանք զեկուցում են իրենց հաջողությունների մասին’ միացած այն հոգիներին, ում հետ աշխատել են, և երկնքում ուրախություն է տիրում: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. հուլիս 4: YRPArm 366.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents