Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄՏՈՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ՇՈՒՐՋ ապրիլ 16

    Ո՜րքան եմ սիրում Քո օրենքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։ Սաղմոս 119.97:YRPArm 116.1

    Սուրբ Գիրքը հասկանալու համար մարդկանց պետք չէ ավանդույթների և սովորույթների աղոտ լույսը: Դա նույնն է, ինչ ենթադրել, որ միջօրեին երկնակամարում փայլատակող արևին հարկավոր է երկրի լապտերների լույսն իր փառքն ավելացնելու համար: Աստվածաշնչում յուրաքանչյուր պարտականություն պարզ է դարձված, ամեն մի դաս’ հասկանալի: Քրիստոսի պարգևն ու Սուրբ Հոգու լուսավորությունը բացահայտում են մեզ Հորը: Խոսքն ունակ է տղամարդկանց, կանանց և երիտասարդությանն իմաստուն դարձնել փրկության հարցում:YRPArm 116.2

    «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար’ վարդապետության և հանդիմանության և ուղղելու և արդարություն խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստ-ված” (Բ Տիմոթեոս 3.16, 17): Ոչ մի այլ գիրք այդքան հզոր չէ, որպեսզի վեհացնի մտքերը, ոգեշնչի կարողությունները, որքան Աստվածաշնչի խորը, ազնվացնող ճշմարտությունները: Եթե Աստծո Խոսքն ուսումնա-սիրվի հավուր պատշաճի, մարդիկ կունենան լայն միտք, ազնիվ բնա-վորություն և կամքի մեծ ուժ, ինչը հազվադեպ է այս ժամանակներում:YRPArm 116.3

    Սուրբ Գրքի հապճեպ ընթերցումից քիչ օգուտ կարելի է սպասել: Մարդ կարող է կարդալ ամբողջ Աստվածաշունչը ու չնկատել դրա գեղեցկությունը կամ չըմբռնել դրա մտքերի խորությունը: Մեկ հատվածի խորը ուսումնասիրությունը, այնպես որ դրա նշանակությունը պարզ լինի մտքին, իսկ կապը’ փրկության ծրագրին, ակնհայտորեն ավելի մեծ արժեք ունի, քան շատ գլուխների ընթերցումն առանց հստակ, տեսանելի նպատակի և ստացած դրական ցուցումի: Պահեք ձեր Աստվածաշունչը ձեզ հետ: Հնարավորության դեպքում կարդացեք, մտապահեք համարները: Եթե նույնիսկ քայլում եք փողոցով, կարող եք կարդալ մի հատված և մտորել դրա շուրջ’ այդ կերպ մտապահելով այն:YRPArm 116.4

    Աստվածաշունչը երբեք առանց աղոթքի մի ուսումնասիրեք: Դրա էջերը բացելուց առաջ մենք պետք է խնդրենք Սուրբ Հոգու լուսավորությունը, և այն կտրվի: Երբ Նաթանայելը եկավ Հիսուսի մոտ, Փրկիչը բացականչեց. «Ահա ճիշտ իսրայելացի, ում մեջ նենգություն չկա” (Հովհաննես 1.47): Նաթանայելն ասաց. «Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ: Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած քեզ տեսա, որ թզենու տակ էիր” (համար 48): Հիսուսը մեզ ևս կտեսնի աղոթքի թաքուն վայրում, երբ մենք Նրան փնտրենք լույսի համար’ իմանալու, թե որն է ճշմարտությունը: Լույսի աշխարհի հրեշտակները կլինեն նրանց հետ, ովքեր խոնարհ սրտով աստվածային առաջնորդություն են որոնում: Ատլանտյան միության օրագիր, 1909թ. հունիսի 9, պարագրաֆ 8:YRPArm 116.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents