Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՆՈՅ ՍեՊՏեՄԲեՐ 2

    Եվ Եհովան ասաց Նոյին. Մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ, որովհետև այս դարի մեջ քեզ տեսա արդար Իմ առաջին: Ծննդոց 7.1:YRPArm 260.1

    Նոյի օրերում աշխարհի չարությունն այնքան մեծացավ, որ Աստված այլևս չէր կարող տանել դա, և Նա ասաց. «Երկրի երեսից ջնջեմ մարդուն, որ ստեղծեցի» (Ծննդոց 6.7): Սակայն Նա խղճաց մարդկությանը և Իր սիրով ապաստան առաջարկեց նրանց, ովքեր կընդունեին այն: Նա Նոյին տվեց այն լուրը, որը պետք է փոխանցվեր մարդկանց. «Իմ Հոգին մարդու վրա միշտ չմնա» (համար 3):YRPArm 260.2

    Նոյին հանձնարարվեց տապան կառուցել և միևնույն ժամանակ քա-րոզել, որ Աստված ջրհեղեղ է բերելու երկրի վրա չարերին կործանելու համար: Նրանք, ովքեր կհավատային այդ լուրին և կպատրաստվեին այս իրադարձությանն ապաշխարությամբ և վերափոխմամբ, ներում կգտնեին և կփրկվեին, սակայն Աստծուց Իր ծառա Նոյի միջոցով տրվող աղերսանքներին և նախազգուշացումներին շարունակական ընդդիմու-թյունը նրանց բաժանեց Աստծուց, և որպես արդյունք՝ անսահման ողոր-մածությունն ու սերը դադարեցրին այդ խնդրանքները:YRPArm 260.3

    Աստծո Հոգին շարունակում էր աշխատել ապստամբ մարդու հետ, մինչև որ սահմանված ժամանակն ավարտվեց. Նոյն ու իր ընտանիքը մտան տապան, և Աստծո ձեռքը փակեց դրա դուռը: Ողորմությունը հեռացավ ոսկե գահից, որպեսզի այլևս չմիջնորդի մեղավորի համար:YRPArm 260.4

    Այդ սերնդի բոլոր մարդիկ լիարժեք իմաստով հեթանոս կռապաշտներ չէին: Շատերն ունեին Աստծուն և Նրա օրենքի գիտությունը, սակայն նրանք ոչ միայն մերժեցին հավատարիմ քարոզչի լուրն արդարության մասին, այլև օգտագործեցին իրենց ողջ ազդեցությունը մյուսներին հետ պահելու Աստծուն հնազանդվելուց: Յուրաքանչյուրին վրա է հասնում փորձության և վստահության օրը: Այդ սերնդի հնարավորության և առավելության օրն այն ժամանակ էր, երբ Նոյը հնչեցնում էր գալիք կոր-ծանման նախազգուշացման լուրը, սակայն նրանք իրենց մտքերը հանձնել էին սատանայի, և ոչ թե Աստծո կառավարմանը, և նա մոլորեցրեց նրանց, ինչպես մոլորեցրեց մեր նախածնողներին: Լույսի և ճշմարտության փոխարեն նա նրանց հրամցրեց խավարն ու կեղծիքը, և նրանք հավատացին նրա մոլորություններին և ստերին, որովհետև դրանք իրենց համար ընդունելի էին և իրենց այլասերված կենսակերպին՝ համահունչ, իսկ ճշմարտությունը, որ կփրկեր նրանց, մերժվեց որպես մոլորություն: Ժամանակների նշաններ, 1886թ. ապրիլի 1:YRPArm 260.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents