Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՈՅեմբեր 9

    Եվ Պետրոսը վեր կացավ այն տասնմեկի հետ, իր ձայնը բարձրացրեց, և նրանց հետ խոսեց. Ով Հրեաստանցի մարդիկ, և ամենքդ, որ բնակված եք Երուսաղեմում, սա ձեզ հայտնի լինի, և իմ խոսքերին ականջ դրեք: Որովհետև չէ թե ինչպես դուք եք կարծում, սրանք արբած են, որովհետև օրվա երրորդ ժամն է: Այլ սա Հովել մարգարեի ձեռքով ասվածն է: Գործք առաքելոց 2.14-16:YRPArm 330.1

    Սուրբ Հոգով մկրտությունը, ինչպես տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը, կտանի իրական կրոնի վերածննդի և շատ հրաշալի գործերի իրա-կանացման: Մեր միջավայրում կլինեն երկնային ուժեր, և մարդիկ կխոսեն Աստծո Սուրբ Հոգուց ազդված: Սակայն երբ Տերը գործի մարդկանց հետ այնպես, ինչպես Նա արեց Պենտեկոստեի օրն ու դրանից հետո, շատերը, որ հիմա հայտարարում են, թե հավատում են ճշմարտությանը, այնքան քիչ բան կիմանան Սուրբ Հոգու գործունեության մասին, որ կբղավեն. «Զգուշացե'ք մոլեռանդությունից”: Հոգով լցվածների մասին նրանք կասեն. «Քաղցուով արբած են» (Գործք առաքելոց 2.13):YRPArm 330.2

    Ժամանակը շատ հեռու չէ, երբ մարդիկ Քրիստոսի հետ ավելի մտերիմ հարաբերություններ կցանկանան, Նրա Սուրբ Հոգու հետ՝ ավելի սերտ միություն, քան մինչ այդ ունեցել են: Սակայն դա չի իրականանա, մինչև նրանք չթողնեն իրենց կամքն ու ճանապարհը և չհանձնվեն Աստծո կամքին ու Աստծո ճանապարհին: Իրենց քրիստոնյա հայտարարողների մեծագույն մեղքն այն է, որ չեն բացում իրենց սրտերը՝ ստանալու Սուրբ Հոգին: Երբ հոգիները ձգտում են դեպի Քրիստոսը և փորձում են մեկ լինել Նրա հետ, բարեպաշտության ձևական կողմով բավարարվողները բացականչում են. «Զգույշ եղեք, ծայրահեղությունների մեջ չընկնեք”: Երբ երկնքի հրեշտակները գան մեր մեջ և աշխատեն մարդկանց միջոցով, տեղի կունենան հաստատուն, էական դարձեր, որ Պենտեկոստեի օրվա վերածննդից ի վեր աշխարհը չի տեսել:YRPArm 330.3

    Այժմ, եղբայրներ, զգույշ եղեք և մի փորձեք ստեղծել մարդկային խանդավառություն: Սակայն մինչ մենք զգուշանում ենք մարդկային ոգևորության մեջ ընկնելուց, չպետք է լինենք նրանց շարքերում, ովքեր հարցեր կտան և կասկածներ կփայփայեն Աստծո Հոգու աշխատանքի վերաբերյալ: Չէ՞ որ կլինեն մարդիկ, ովքեր կկասկածեն և կքննադատեն, երբ Սուրբ Հոգին գա տղամարդկանց և կանանց վրա, որովհետև իրենց սեփական սրտերը չեն տրվի ներգործությանը, այլ կլինեն սառն ու չտպավորվող: Ընտիր լուրեր 2.57: YRPArm 330.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents